Փաշինյան․ Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե կողմերը հավատարիմ են մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց սկզբունքներից մեկը, համաձայն որի` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` համապատասխանաբար 29.800 ք/կմ և 86.600 ք/կմ։ Նա նշեց, որ այս թվերը հիմք են վերցվել` հասկանալով, որ հետագա քննարկումների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա և դելիմիտացիա։
Վարչապետը հավելեց` այդ թվերը վերցված են խորհրդային հանրագիտարաններից (1977 թ. հրատարակություն)` Հայաստանի խորհրդային սոցիալիստական և Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների վերաբերյալ վերջին արձանագրումներից։
«Երկրորդ սկզբունքն այն է, որ կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ, ըստ էության, ելնում ենք այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ։ Հաջորդ սկզբունքն էլ ներառված է նախորդ 2 սկզբունքում` կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները։ Դրանք գործելու են փոխադարձության և հավասարության հիման վրա»,– ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` նշելով, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.