Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՇԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ
Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաև նշել է. «Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի:
Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների` Հայաստան և, մասնավորապես, Սյունիք տեղափոխելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որն, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում:
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհների, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.