Последние новости

Լրագրողներին թույլ չեն տալիս ԱԺ-ում մասնակցել 2024-ի բյուջեի քննարկմանը, որին մասնակցում է Փաշինյանը

Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը լրագրողներին ներս չեն թողնում, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հարցին, թե որն է պատճառը, հնչել է պատասխան, որ աշխատակազմի ղեկավարի բանավոր կարգադրությամբ ներս չեն թողնում, քանի որ ներսում տեղ չկա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը ևս լրագրողների մուտքն արգելեցին կրկին նույն պատճառաբանությամբ, թե տեղ չկա:

Նշենք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում տեղի են ունենում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Այսօրվա քննարկմանը հրավիրվել է ու ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ