Последние новости

ՀՀ քաղաքացիները կարող են պարզեցված կարգով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում

Ռուսաստանի կառավարությունը պարզեցնում է Ռուսաստանում բիզնեսի վարման կարգը մի շարք երկրների քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ, ստորագրված կարգադրությամբ սահմանվել է 25 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ բացել և ավանդներ ունենալ ռուսական բանկերում։

«Օտարերկրյա ձեռնարկությունների և գործարարների համար ավելի հարմար պայմանների ստեղծումը կառավարության համակարգված գործունեության կարևոր մասն է ֆինանսական ինքնիշխանության հասնելու գծով, մեր նախագահի առաջադրած ազգային նպատակներին հասնելու շրջանակում»,- նշել է Միշուստինը։

Երկրների ցուցակում են Ադրբեջանը, Ալժիրը, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Կատարը, Ղրղըզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ