ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ. ԱՇՈՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԴՈԼՄԱԶՅԱՆԻՆ ԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑԻՆ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործը քննող նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի անկողմնակալության մեջ փաստաբանները ողջամիտ կասկածներ ունեն։ Այսօրվա դատական նիստում փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատավորին բացարկ հայտնեց։
«Սույն գործով նախորդ երկու նիստերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ողջամիտ կասկած են մեզ մոտ հարուցում նախագահող դատավորի անկողմնակալության մեջ»,–ասաց Մելիքյանը։
Փաստաբանը ներկայացրեց իրավական հիմնավորումները, թե ինչու պետք է Դոլմազյանը բացարկ հայտնի` մեջբերելով, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները։
Իսկ փաստաբանների մոտ Դոլմազյանի անկողմնակալության վերաբերյալ կասկածներ են առաջացել, քանի որ գործով հոկտեմբերի 9-ին և 11–ին նիստերի ժամանակ դատավորը, փաստաբանների խոսքով, կոնկրետ նպատակադրմամբ անտեսել է ՔՕ–ում նախատեսված մի շարք պահանջներ։
«Չնայած Քրեական օրենսգրքի 272–րդ հոդվածով սահմանված պահանջին նախագահող դատավորը հոկտեմբերի 9–ին շարունակել է դատական նիստը մեղադրյալներից մեկի բացակայությամբ, անգամ այն պայմաններում, երբ այդ հանգամանքին նրա ուշադրությունն է հրավիրվել։ Նախագահող դատավորն անգամ քննարկման առարկա չի դարձել կողմերի համար այդ հարցը, չի լսել կողմերի կարծիքը»,–ասաց Մելիքյանը։
Նույն օրը` հոկտեմբերի 9–ին, դատական նիստից բացակայել են տուժողների ներկայացուցիչներ։
Հաջորդ նիստին ևս բացակայել է տուժողի ներկայացուցիչը, և նախագահող դատավորը, արձանագրելով փաստը, կրկին խախտել է ՔՕ 274–րդ հոդվածի պարզ պահանջը` կողմերի կարծիքը չի լսել դատական նիստը շարունակելու պահանջի մասին։
«Ես բացառում եմ, որ այս խախտումները օրենքի չիմացության հետևանք են։ Միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ դատավորը շտապում էր խափանման միջոցի որոշում կայացնել։ Այդ կերպ դատավորը շտապում էր հայտարարել, որ Արմեն Աշոտյանը պետք է ևս երեք ամիս մնա կալանքի տակ»,–ասաց նա։
Բացի այդ դատավորը դատական նիստերում տվել է հարցեր, որոնք ունեցել են ոչ թե ճշգրտող կամ պարզաբանող բնույթ, այլ իրենցից ներկայացրել են քողարկված դիրքորոշում։ Ինչպես նաև չի դիտարկել փաստաբանների կողմից ներկայացրած երկու երաշխավորագրերը։
«Այս փաստերը հիմք են տալիս մեզ պնդել, որ ոչ միայն մեր, այլ ցանկացած անկողմնակալ դիտորդի աչքերում, ովքեր հետևել են հոկտեմբերի 9–ի և 11–ի նիստերին, նման վարքագիծ դրսևորած դատավորը այլևս չի կարող երևալ որպես անկողմնակալ»,–ասաց նա։
Աշոտյանի փաստաբանական թիմի մյուս անդամները ևս միացան Մելիքյանի միջնորդությանը։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նախնական դատալսումները։
Նախորդ դատական նիստում դատարանը որոշում էր կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.