Երևանը սատարել է Ուկրաինայի խաղաղության բանաձևին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ քննարկել է հայ–ուկրաինական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28–ին Մալթայում՝ «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակում:
ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գրիգորյանն ու Երմակը քննարկել են երկկողմ հարաբերությունները, էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները:
Կարևորվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5–ին Գրանադայում:
Երմակը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում առաջին տիկնանց գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցելու, ինչպես նաև ուկրաինացի դպրոցականներին ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Նա նաև վերահաստատել է ուկրաինական կողմի հավատարմությունը ՀՀ–ի հետ համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես` եվրաինտեգրման հարցերում:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է հանդիպման այլ մանրամասներ ևս: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Երմակը բարձր է գնահատել, որ ՀՀ միացել է այն պետություններին, որոնք աջակցում են խաղաղության ուկրաինական բանաձևին»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին` Մալթայում կայացած հանդիպմանն անձամբ մասնակցելու համար:
Ավելին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի կարծիքով` Ուկրաինայի և ՀՀ–ի միջև երկկողմ հարաբերություններում արդեն նոր համատեքստ կա:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.