Պապիկյանը չինացի պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
Հայ–չինական պաշտպանության բնագավառի մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա։ Այս մասին նշվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ–գնդապետ Խը Ուեյդոնի հանդիպմանը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապիկյանը չինացի պաշտոնյայի հետ հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում։
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք այլ հարցեր։
Նշենք, որ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է մեկնել հոկտեմբերի 29–ին` մասնակցելու Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:
Նշենք, որ Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը։ Դրան կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից։
Համաժողովի ընթացքում ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի (ՌԿԽ) ղեկավարները երկկողմ հանդիպումներ կունենան այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։
Միջոցառման գլխավոր թեման է «Ընդհանուր անվտանգություն, կայուն խաղաղություն»։ Եռօրյա համաժողովի մասնակիցները մտքեր կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:20
По состоянию на 18:45 полицейские продолжают подвергать приводу граждан от здания Следственного комитета.
-
2025-06-27 19:17
На трассе Эчмиадзин-Ереван полиция силой задерживает людей, которые хотят идти к Следственному комитету, чтобы выразить свою поддержку архиепископу Микаэлу Ачапаяну.
-
2025-06-27 19:17
Компания «Электрические сети Армении» (ЭСА) опубликовала объявление, в котором опровергла заявление Пашиняна.
-
2025-06-27 18:34
Глава Ширакской епархии ААЦ архиепископ Микаэл Аджапахян несколько минут назад вошел в здание Следственного комитет, принявшего решение о его задержании.