ԻՆՉՈՒ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն աշխատանքից հեռացվել է առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար, որը դեռ տարեսկզբին ծրագրված ու հաստատված է եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց հենց Անի Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ տարեսկզբին թանգարանի նախանշված ծրագրերում նախատեսված հրավերք-այց է եղել Հարավային Ամերիկայի երկու երկիր՝ Ուրուգվայ և Արգենտինա։
«Նախանշված է եղել, որ ես այդ ընթացքում ունենալու եմ զեկույցներ Թումանյանի հասարակական և ազգային գործունեության, նրա գրական խոսքի արդիականության վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարության որոշակի օղակների անփույթ գործունեության կամ անգործության պատճառով, որոշակի փուլում ես չեմ ունեցել իրենց հրամանը և ստիպված եմ եղել Թումանյանի 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված ծրագրի իրականացման համար մեկնել երկրից։ Աններելի քայլ եմ համարում իմ աշխատանքից հեռացման վերաբերյալ վերջին հրամանի ստացումը»,-ասաց նա։
Հայաստան վերադառնալուց հետո Եղիազարյանը մանրամասն ներկայացրել է հանդիպումներն ու զրույցները, որոնք ունեցել է Թումանյանի գրական ժառանգության և գործունեության շուրջ։
«Եթե իմ վերադարձից և ներկայացված աշխատանքից հետո իրենք որոշել են, որ ես սրան եմ արժանի, ուրեմն ես ենթադրում եմ, որ հեռավոր անկյուններում Թումանյանի մասին խոսելն այդքան էլ հաճելի չէ իրենց։ Բացի այդ ես ենթադրում եմ, որ իրենք հատուկ դիտավորությամբ իմ այցերի հետ կապված այդպես էլ հրաման չեն իջեցրել։ Ո՛չ հրաման են տվել գնալու, ո՛չ չգնալու, թողել են օդից կախված վիճակում։ Հաշվի առնելով մեկնումի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները, նախանշված պլանավորումներն ու ծախսերը` ես մեկնել եմ»,-ասաց Եղիազարյանը։
Հրամանը ստացվել է հոկտեմբերի 27-ին։ Հրամանի հիմքը վերցված է եղել իրավաբանական վարչության զեկույցից, որտեղ գրված է եղել, որ տնօրենի նկատմամբ պետք է դիտարկել կարգապահական տույժ։ Իսկ հրամանում որպես պատճառ նշված է եղել «առանց նախարարի հրամանի երկրից մեկնելը»։
Եղիազարյանը հրապարակային հանդիպում է խնդրում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ կատարվածի վերաբերյալ զրուցելու համար, քանի որ մի ողջ օր անցկացրել է նախարարի ընդունարանում՝ ժամ վերցնելու խնդրանքով, բայց այդ հնարավորությունն այդպես էլ չի ունեցել։ Անի Եղիազարյանը օրինական ընթացակարգով բողոքարկելու է այդ որոշումը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։
Նշենք, որ թանգարանն այժմ կապիտալ վերանորոգվում է, իսկ ցուցադրությունները ժամանակավորապես տեղափոխվել են Հրանտ Մաթևոսյանի կենտրոն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.