FORBES-Ի ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՍՅՈՒՆԱԿԱԳԻՐԸ՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Forbes-ի խոհարարական սյունակագիր Լիզա Զիմերմանը այցելել է Երևան և կիսվել տեղի խոհանոցի մասին իր տպավորություններով։ Նրա գրառման թարգմանությունը ներկայացնում ենք հակիրճ տարբերակով։
«Երևանը խոհարարական հաճույքների երկիր է։ Այստեղի խոհանոցում գերակշռում են թարմ խոտաբույսերը և տեղական պանիրները: Տեղացիները սիրում են այդ համադրությունը փաթաթել լավաշի մեջ և ուտել:
Խորովածը ևս տեղական խոհանոցի կարևոր խորհրդանիշներից է, որը անմոռանալի կդարձնի երեկոն: Այն հաճախ պատրաստվում է խոզի մսից։ Քանի որ Հայաստանը քրիստոնեական երկիր է, տեղացիներն ու այցելուները ուտեստների լայն ընտրանի ունեն: Կան նաև դասական և դժվար հասանելի ուտեստներ, օրինակ՝ տապակած դդումը՝ լոլիկի սոուսի մեջ լցոնված կանաչ լոբիով և մսով, որը վայելեցի «Լավաշ» ռեստորանում՝ Երևանում իմ առաջին ճաշի ժամանակ:
Մյուս ճաշատեսակները, ինչպիսիք են մանթին, փոքր, հաստլիկ պելմենիները՝ մսով կամ բանջարեղենով, իրենց խոհարարական ազդեցությունն ունեն հայկական խոհանոցի վրա: Մանթին պատրաստվում է շատ երկրներում, օրինակ՝ Թուրքիայում և Լիբանանում, սակայն հայերը այն հրաշալի են մատուցում։ Սեղանին դնում են լցոնած մանթին, այնուհետև ավելացնում են արգանակն ու թթվասերը: Լավագույն մանթին, որը ես փորձել եմ, եղել է լիբանանահայկական ռեստորանում, որը կոչվում է «Մանթի» և գտնվում է քաղաքի կենտրոնում:
Եթե ցանկանում եք հիանալ քաղաքով և շրջակայքով, արևածագին օդապարիկով թռիչք իրականացրեք: Skyballarmenia-ն հիանալի աշխատանք է կատարում այցելուներին օդ բարձրացնելու և շրջակա լեռների ապշեցուցիչ տեսարանները ցուցադրելու գործում: Օդաչուն, նույնիսկ, տեղական շամպայն է մատուցում, իսկ ճամփորդությունից առաջ և հետո սուրճ ու խորտիկներ են առաջարկում։ Զարմանալի զվարճանք էր:
Այս կանաչ և առատ քաղաքում շատ են գինիների բարերը․ տեղացիները շարունակում են բացահայտել իրենց պատմական գինու ժառանգությունը: Ամենահետաքրքիրներից մեկը Decant-ն է: Բարն ունի հայկական գինիների և շամպայնի մեծ տեսականի, պարզապես, ցանկալի կլիներ, որ կարմիր գինիները մատուցվեին ճիշտ ջերմաստիճանում, ոչ թե շատ տաք: Դա տեղի էր ունենում անընդհատ, ինչի պատճառով ես որոշեցի ավելի քիչ կարմիր գինի խմել։
Ճամփորդության ընթացքում ինձ միշտ հետաքրքրում էին բանջարեղենային ուտեստները։ «Դալան» ռեստորանը, որը գտնվում է Երևանի կենտրոնում, ձվով տապակած ճակնդեղ է պատրաստում, ինչն, ուղղակի, «ռումբ է»:
Երկար գիշերից հետո «Արտաշի մոտ» կարղ եք փորձել աշխարհի լավագույն շաուրման: Անհավատալի է, բայց նույն օրը՝ երեք համեղ կերակուրից հետո, մի ամբողջ մեծ ռուլետ եմ կերել: Ինձ այն, պարզապես, ավելի շատ դուր կգար առանց տապակած կարտոֆիլի և, գուցե, մի քիչ մանանեխ ավելացնեի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:38
Следователь ранее правомерно вынес решение о проведении судебно-медицинской экспертизы Артура Чахояна, однако провести ее невозможно, так как, по мнению врачей, Чахоян все еще нуждается в дальнейшем получении соответствующего лечения и не может обратиться к судебно-медицинскому эксперту для прохождения обследования до выписки из медицинского центра. Об этом на своей странице в Facebook сообщил адвокат Чахояна Ваге Еприкян.
-
2025-05-02 19:37
Президент США Дональд Трамп предложил увеличить оборонные расходы страны на 13% — до 1,01 триллиона долларов в 2026 финансовом году. Это следует из проекта федерального бюджета, опубликованного в пятницу Белым домом, сообщает РИА Новости.
-
2025-05-02 19:34
Օфициальная статистика уже давно фиксирует, что денежные потоки, переводимые физическим лицам через банки РА, сократились. Эта тенденция сохранялась также в марте и в квартальном разрезе 2025 года.
-
2025-05-02 19:34
Адвокат Александр Кочубаев сообщил, что Кассационный суд принял к рассмотрению его апелляцию по делу бывшего главы Комитета по градостроительству Армении Ваагна Вермишяна. Адвокат указал, что у защиты одно требование — оправдание Вермишяна.