«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ԿԵՏԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական նեղ կազմին ասել է, որ չեղարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով սահմանվում է ճանապարհների ապաշրջափակում և նշվում, որ «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Տևական ժամանակ է՝ Փաշինյանն այդ մասին թափանցիկ ակնարկներ էր անում, տողատակերում փորձում ասելիքը տեղ հասցնել, սակայն նախօրեին՝ 2024 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նա գրեթե բաց տեքստով հայտարարեց այդ մասին՝ ասելով, որ ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում է ստեղծվելու, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է լինելու։
«Հիմա մի գործընթացի մեջ ենք, որ ԱԱԾ կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելն է լինելու։ Բացի այս, երկրի ողջ տարածքով գործարկեցինք պարեկային ոստիկանությունը, որի կարևորագույն խնդիրների մեջ է մտնում նաև կոմունիկացիաների, անձանց, բեռների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անցումը հանրապետության տարածքով»,- ասել է նա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 12:27
Армянская сторона предложила вывести отношения с Кипром на уровень стратегического сотрудничества, заявил спикер НС Армении Ален Симонян в Ереване на пресс-конференции с председателем Палаты представителей Кипра Анитой Димитриу.
-
2025-05-19 12:24
Второй президент Армении Роберт Кочарян резко раскритиковал инициативу по импичменту премьер-министра Никола Пашиняна, охарактеризовав ее как "имеющую стремящуюся к нулю вероятность". "Мы не станем декорацией чьей-то 48-часовой мечты", – заявил он в интервью нескольким СМИ, опубликованном сегодня.
-
2025-05-19 12:21
Армянские и российские спасатели в Ереване "сверили часы" по актуальным проблемам, связанным с ликвидацией чрезвычайных ситуаций.
-
2025-05-19 12:18
Диалог РФ и США поможет снижению напряженности, в том числе и в зоне ответственности Организации Договора о коллективной безопасности (ОДКБ). Об этом заявил генеральный секретарь ОДКБ Имангали Тасмагамбетов.