Последние новости

Բլինկենն Իսրայել է ժամանել

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը այցով ժամանել է Իսրայել, հայտնում է AFP-ն։

«Ուրբաթ առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը ժամանել է Թել Ավիվ, որտեղ նա մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ պաշտպանելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ժամանակ թակարդում հայտնված պաղեստինցի խաղաղ բնակիչներին», - հայտնում է գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բլինկենը նոյեմբերի 2-10-ը մեկնելու է արտասահմանյան շրջագայության, որի ընթացքում ակնկալում է այցելել Իսրայել, Հորդանան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Հնդկաստան։ Նշվել է, որ Բլինկենի շրջագայության առաջին կանգառը կլինի Թել Ավիվը, որտեղ պետքարտուղարը մտադիր է «հայտարարել ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, ահաբեկչությունից պաշտպանվելու իրավունքին»։ Բացի այդ, Բլինկենն ակնկալում է իսրայելցի պաշտոնյաների հետ քննարկել ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդներին ազատելու միջոցները, ինչպես նաև, թե ինչպես կարող են կողմերը կանխել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ