ՆԳՆ-ն Մոսկվայի օդանավակայաններում կսկսի իրականացնել ժամանող ներգաղթյալների մատնադրոշմում
Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջիկայում կսկսի իրականացնել մայրաքաղաքի օդանավակայաններ ժամանող ներգաղթյալների մատնադրոշմում և լուսանկարում։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ, ցավոք, սահմանին մենք մատնադրոշմում չենք իրականացնում, բայց հաշվի առնելով Մոսկվայի կառավարության առաջարկները, առաջիկայում, կարծում եմ, կսկսենք այդ փորձի իրականացումը։ Երբ արդեն յուրաքանչյուր օդանավակայանում կմատնադրոշմվեն և կլուսանկարվեն [ժամանողները]։ Եվ սահմանված տվյալները փոխած անձինք չեն կարողանա գալ ՌԴ տարածք»,- ասել է նա «Ռուսաստանի ժողովուրդներ – ազգային քաղաքականություն. արդի փուլ» համառուսական IV համաժողովի լիագումար նիստում։
Կազակովան հիշեցրել է, որ Ռուսաստան մտնող օտարերկրացիները մատնադրոշմման, լուսանկարման և բուժզննման պարտադիր ընթացակարգ են անցնում 2021թ. վերջից։ «Նման համատարած մատնադրոշմման արդյունքներով բացահայտվել է ավելի քան 2 հազար հանցագործություն»,- նշել է նա։
2021թ. դեկտեմբերի 29-ին ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՌԴ-ում աշխատող օտարերկրացիները պարտավոր են մատնադրոշմման և լուսանկարման գրանցում ստանալ մուտքի օրվանից կամ պատենտ, աշխատանքի թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, երկարատև ժամանակով (90 օրից ավելի) այլ նպատակների համար եկածները՝ 90 օրացուցային օրվա ընթացքում։ Այն օտարերկրացիները, որոնք ՌԴ-ում առանց աշխատանքի թույլտվության կամ պատենտի աշխատելու իրավունք ունեն, պետք է մատնադրոշմում և լուսանկարում կատարեն 30 օրացուցային օրվա ընթացքում՝ աշխատանքային պայմանագրի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքումից հետո, բայց ոչ ուշ, քան 90 օրացուցային օրը՝ երկիր մուտք գործելու օրվանից սկսած։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 05:21
Армянские правозащитники обратились в МИД Армении с требованием объяснить, почему на конференцию «Ереванский диалог» приглашен Крейг Олифант, принимавший участие в форуме в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-26 05:15
Мы имеем дело с фактами, свидетельствующими об антипедагогической и антиобразовательной стратегии, посему Жанна Андреасян должна подать в отставку с должности министра образования, науки, культуры и спорта Армении. Если еще остались хоть какие-то моральные нормы – хотя бы в образовательной сфере, где дети, где все должно было быть ориентировано на ребенка и человека.
-
2025-05-26 05:09
Бывший омбудсмен Армении Арман Татоян назвал антиконституционным законодательный проект о сокращении воинской службы и освобождении от нее за деньги. Он обратил внимание на то, что обоснования принятия проекта формальны, базируются на нескольких любительских оценках и не имеют под собой профессионального анализа, также нарушается закон "О нормативных правовых актах".
-
2025-05-26 05:04
Преданность госминистра Арцаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна Армении оставила неизгладимый след в ее истории, заявил сын великого шансонье Шарля Азнавура, соучредитель фонда "Азнавур" Николя Азнавур в день рождения Варданяна.