Последние новости

Անալենա Բերբոքը Արարատի մարզում հանդիպել է ԼՂ- ից բռնի տեղահանված անձանց հետ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Ոստան գյուղում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շփվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 93 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Մինչ այդ Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել էր Արարատի մարզի Երասխ համայնք, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ