Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԻՆԾՈՒ ԳՈՐԾԸ ԵՎՍ ՇԱՏ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՁԱԽՈՂՎԵԼՈՒ Է
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է դատախազության հաղորդագրությանն ու այն իր անվան հետ կապելու Փաշինյանի ընտանեկան թերթին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հաշվի առնելով լրատվամիջոցների, ինչպես նաև բազմաթիվ գործընկերների ակտիվ հետաքրքրվածությունը ՀՀ Գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրության, և այդ հաղորդագրությունը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում իմ անվան հիշատակմամբ հրապարակմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես մասնակից չեմ ոչ Զանգեզուրի կոմբինատի գործերին, ոչ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը: Բայց վստահեցնում եմ, որ Կարեն Վանեցյանի գործունեության մեջ որևէ հանցավոր արարք գտնելն ուղղակի անհնար է: Նույնիսկ այդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ նա որևէ ապօրինություն չի գործել:
Իսկ իմ անվան հիշատակումն ընդամենը աղմուկ ու հնչեղություն ապահովելու և քաղաքական շահարկումներ անելու խնդիր է հետապնդում: Հորդորում եմ այդ փաստին վերաբերվել հումորով:
Վստահ եմ, որ այս հերթական շինծու գործը ևս շատ մոտ ապագայում ձախողվելու է, իսկ շոուն մնալու է չստացված»,- նշված է Արթուր Վանեցյանի գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):
Նշենք, որ Կարեն Վանեցյանը Արթուր Վանեցյանի եղբայրն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.