Последние новости

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԽՈՐԺԱԿԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՈՒՆ ԴԱՇՏ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը`հայտնի 8 գյուղերը և սկսել է դրա ուղղությամբ ինտենսիվ աշխատել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատվի ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Ընդ որում` Բաքուն հատկապես դրսում աշխատում է այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի իշխանությունն ինքն է հրապարակային խոսել դրանց ադրբեջանական պատկանելիության մասին:

Սա շատ նման է այն իրավիճակին, երբ փաշինյանական իշխանությունը նախ Արցախը հռչակեց Ադրբեջան, նշեց, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, իսկ հետո Ադրբեջանն այդ հայտարարություններն օգտագործելով տարբեր կենտրոնների հետ երկխոսությունում, հարձակում սկսեց Արցախի դեմ:

Էլ ի՞նչ ձևով է լինում հանձնումը. Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ