Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանին, եթե 9 պայման կատարի
Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել Վրաստանին, եթե կատարի 9 պայման, այդ թվում` հետևի Եվրամիության արտաքին քաղաքականությանն ու այսօր հրապարակած հանձնարարականներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պայմաններից մեկն այն է, որ Վրաստանը պետք է գործողությունները համապատասխանեցնի ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը։
Նշենք, որ թեև Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանին, բայց Թբիլիսիին այդպես էլ չի հաջողվել կատարել այն բոլոր պահանջները, որոնք անցյալ տարի ներկայացրել էր հենց Եվրահանձնաժողովը:
Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու մասին պաշտոնական որոշումը պետք է կայացնեն ԵՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14–15–ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։ Այս որոշումը պետք է միաձայն ընդունվի Եվրամիության բոլոր անդամների կողմից։
Հիշեցնենք` Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թ. հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրեցին Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ ԵՄ–ում Վրաստանին նման կարգավիճակի տրամադրումը պայմանավորել են 12 պայմանների կատարմամբ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը 2023 թ. սեպտեմբերին Թբիլիսում հայտարարեց, որ Վրաստանը մինչ այժմ կատարել է թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար Եվրահանձնաժողովի սահմանած 12 պայմաններից ընդամենը երեքը:
Թբիլիսիում պարբերաբար հայտարարում են, որ ակնկալում են ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ մինչև տարեվերջ: Թեկնածու երկրի կարգավիճակն ու բանակցությունների մեկնարկը դեռ չեն նշանակում, որ Վրաստանը դառնում է Եվրամիության անդամ։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակ ունի 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005, Մոնտենեգրոն՝ 2010, իսկ Սերբիան՝ 2012 թվականից: Վերջին երկիրը, որ ԵՄ անդամ է դարձել, Խորվաթիան է (2013 թվականին)։ Գործընթացը տևեց 10 տարի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.