ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ոմանք 50 հազարական դրամ աջակցությունից չեն օգտվի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից ՀՀ–ում հյուրանոցներում ու հյուրատներում ժամանակավոր բնակություն հաստատած անձինք, ՀՀ բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցողները չեն օգտվի 50 հազար դրամ աջակցությունից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այս դեպքում խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այլ այն անձանց մասին է, որոնք ունեն այդ դրամական միջոցները։ Ծրագրից չեն կարող օգտվի նաև մինչև տեղահանումը ՀՀ–ում գտնվող անձինք։ Նշենք, որ երկամսյա սոցիալական աջակցության միջոցառումների այս ծրագիրն առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար է, որի շահառու կհանդիսանան 100 հազարական դրամ ստացած անձինք` որոշ բացառություններով»,– նշեց նախարարը։
Ըստ նրա` բացառություն կկազմեն նաև Զինվորական ապահովագրության հիմնադրամից աջակցություն ստացող անձինք։
Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հաջորդ շաբաթ կսկսի վճարել 50 հազար դրամ աջակցությունը` նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար։
Մկրտչյանը նշեց, որ այս ծրագրի շահառուները դիմում գրելիս իրենց համաձայնությունը կտան, որպեսզի ՀՀ կենտրոնական բանկը իրենց բանկային հաշիվների համալիր ստուգում իրականացնի` պարզելու գումարային մնացորդը։
Դիմումները կլինեն էլեկտրոնային տարբերակով, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դրանք կսկսի ընդունել արդեն հաջորդ շաբաթվանից սկսած։ Մկրտչյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով։
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար ՀՀ պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.