ՀՀ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի մասնակցության մասին
«Չորս բնակավայրերի իրավական հիմքերը պետք է դիտարկվի խորհրդային շրջանի օրենսդրությանը համապատասխան»,-անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջնի սահմանին գտնվող գյուղերի կարգավիճակի մասին հարցին՝ կառավարության դիմաց տված ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Կոստանյանը:
Պատասխանելով հարցին, թե ԱԳՆ-ն լուրջ է համարում, որ Նիկոլ Փաշինյանը սահմանների հարցի ճշտումը դիտարկում է խորհրդային հանրագիտարանի միջոցով՝ փոխնախարարն ասաց. «Այստեղ կարևոր է հասկանալ ամբողջ իրավական պրոցեսը, իսկ այն նշում է, որ նախկին խորհրդային պետությունները Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրով ճանաչվել են որպես անկախ պետություններ, իսկ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի՝ խորհրդային պետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դարձել են միջպետական սահմաններ, ըստ այդմ՝ այն տարածքային չափումները, որոնք Խորհրդային Միության տարիներին գոյություն են ունեցել, շարունակում են գոյություն ունենալ»:
Կոստանյանը շարունակեց՝ ասելով, որ սահմանազատման գործընթաց պետք է տեղի ունենա համաձայն Ալմա Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության և այն հանգամանքը, որ ՀՀ-ն ստեղծել է հանձնաժողով այդ նպատակով, խոսում է այն լրջության մասին, որ հայկական կողմը մոտենում է այդ գործընթացին:
Փոխնախարարը հայտնեց, որ Հայաստանի համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը:
«Մենք կարծում ենք, որ այն պետք է լինի երկրների միջև հարաբերությունները կարգավորող փաստաթղթի անկյունաքարը, ինչպես նաև ապաշրջափակման չորս սկզբունքները, որոնք արձանագրված են նաև Գրանադայի փաստաթղթում»,-հայտարարեց Կոստանյանը:
Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցելու հնարավորության մասին հարցին՝ Կոստանյանը պատասխանեց, որ երբ որոշում կայացվի, այդ մասին կտեղեկացվի
«Տեսականորեն հնարավոր է և՛մասնակցել, և չմասնակցել»,- հայտարարեց Վահե Կոստանյանը և նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական գործընթաց այս պահին չկա:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 20:54
27 июня этого года останется в новейшей истории нашего народа как день национального позора из-за постыдных действий, предпринятых властями Армении против Армянской Церкви и Первопрестольного Святого Эчмиадзина. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-27 20:51
Москва внимательно следит за развитием событий в Армении, в том числе вокруг Армянской апостольской церкви и ее духовного центра в Эчмиадзине.
-
2025-06-27 20:47
Католикос всея армян Гарегин II и вся Армянская церковь, последний бастион нашей Веры, а также люди, осмелившиеся встать на её защиту, подвергаются беспрецедентным гонениям. Об этом в своем Instagram написала Сати Спивакова.
-
2025-06-27 20:47
Оппозиционная фракция "Айастан" парламента Армении присоединяется к предложению политика Эдмона Марукяна выдвинуть кандидатуру архиепископа Микаэла Аджапахяна на пост премьер-министра, в рамках вотума недоверия Николу Пашиняну.