ՀՀ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Բաքվի վերջնագիրն ութ գյուղերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը մեկնաբանել է հարցը, թե ինչպես կարելի է սահմանել պետության սահմանները և նրա տարածքը «հանրագիտարանով»։
Ավելի վաղ Խորհրդային մեծ հանրագիտարանին հղում էր կատարել ՀՀ վարչապետը։
Լրագրողների հետ զրույցում Կոստանյանը ստեղծված ավանդույթի համաձայն տեղի ունեցող գործընթացները բացատրել է Ալմաթիի հռչակագրով։ Փոխնախարարի տարբերակով՝ հռչակագրի համապատասխան, նախկին խորհրդային հանրապետությունները ճանաչվել են անկախ պետություններ, և այդ նույն հռչակագրի համապատասխան նրանց միջև վարչական սահմանները դարձել են միջպետական։ Հիշեցնենք, որ հռչակագրի տեքստում խոսքը «ստորագրման պահին գոյություն ունեցող», այլ ոչ թե խորհրդային սահմանների մասին է։
Ճշգրտող հարցին, թե ինչպես է առհասարակ հնարավոր սահմաններն անցկացնել հանրագիտարանի համապատասխան, փոխնախարարը, այնուամենայնիվ, փաստել է սահմանազատման անհրաժեշտությունը՝ նորիկց Ալմաթիի հռչակագրի և ՄԱԿ Կանոնադրության համապատասխան։ Վերջինն, ի դեպ, պարունակում է էլ ավելի անհստակ ձևակերպումներ։
Փոխնախարարի խոսքով՝ այն հանգամանքը, որ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է սահմանազատման հարցերով, վկայում է այն մասին, թե ինչ կարևոր նշանակություն է տրվում հարցին։
Հարցին, թե արդյոք Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է 8 այսպես կոչված «անկլավ» գյուղերի պահանջի հետ, Կոստանյանը պատասխանել է, որ հայկական կողմի համար սահմանների ճշտման հարցը սկզբունքային է, և Երևանը հարցը համարում է անկյունաքարային։ «Կարևւոր հարցերի թվում է նաև ապաշրջափակման 4 սկզբունքների արձանագրումը, դրանք արտացոլված են Գրանադայի հայտարարությունում։ Անցած տարի ևս խոսվել է վեճերի կարգավորման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին։ Այս հարցերի վերաբերյալ կողմերը դեռ պետք է մոտեցնեն դիրքորոշումները։ Ինչ վերաբերում է գործընթացին ընդհանրապես, ՀՀ-ն շահագրգռված է մնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում»,- ասել է Կոստանյանը։
Կրկնվող հարցին, թե կա արդյոք պահանջ Բաքվի կողմից, թե ոչ՝ Կոստանյանը պատասխանել է, որ սահմանազատման հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն համապատասխան հանձնաժողովների կողմից։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն վերջնագրի տեսքով պահանջել էր Հայաստանից 8 գյուղ։ Հայկական անկլավների մասին Բաքվում լռում են։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.
-
2025-06-27 12:22
«Все духовенство Армении готово к аресту. Мы все в Первопрестольном», - об этом написал на своей странице в Facebook отец Асогик Карапетян, директор Архивов и музеев Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 12:21
Я думаю, что только турки хотели задержать меня, если им придется задержать меня здесь, то они тоже турки. Об этом сегодня, 27 июня, в беседе с журналистами в Первопрестольном Эчмиадзине заявил бывший настоятель монастырского комплекса Дадиванк отец Ованнес Ованнисян.