Վրթանես ԵՊԻՍԿՈՊՈՍ․ ՎԵՐՋԻՆ ԱՐՑԱԽՑԻՆ, ՈՐՆ ԱՆՑԵԼ Է ՀԱԿԱՐԻԻ ԿԱՄՐՋՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԴԵՆ ՄՏԱԾԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջին արցախցին, որն անցել է Հակարիի կամրջով, պետք է արդեն մտածի վերադարձի մասին։ Alpha Newsroom-ի եթերում նման կարծիք հայտնեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Մեր արժեհամակարգի, մեր ինքնության շարժիչ ուժը՝ Արցախն է, անշուշտ, մենք նորից պետք է վերադառնանք դրան։ Վերջին արցախցին, որը Հակարիի կամրջով անցել է, պետք է արդեն մտածի իր վերադարձի մասին։ Սերմեր պետք է գցենք պարարտ հողի մեջ, որպեսզի կարողանանք լիարժեք համախմբումը, մտածելակերպը մեզնից չհանել, իսկ եթե հանենք, այդ առաքելությունը կյանքի չի կոչվի։ Ամեն մեկն իր մեջ փայփայած ունի այդ ծրագիրը և եթե հուսախաբվեց, ցավալի կորուստ կլինի մեզ համար։ Վախենում ենք, որ նա Հայաստանից կգնա, ինչը վտանգավոր է։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համախմբում լինի, որպեսզի մարդիկ վերադառնան Արցախ, որովհետև իրավունք չունենք հազարամյակներով պահած և ապրած մեր սրբազան հայրենիքը օտարության մեջ թողնել։ Սա է մեր սրտի ուզածը, որը պետք է միաձուլված դառնա գաղափար ու այդ գաղափարն է՝ հաղթական վերադարձ Արցախ»,- նշեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հիշեցնենք նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Արցախի թեմը շարունակելու է գործել։ Սրբազան հոր խոսքով՝ Արցախի թեմի գործառույթները փոխվելու են։ Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, առայժմ հստակ չէ։ Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնք սփռվել են Հայաստանով մեկ, ապա նրանք կարող են հոգևոր ծառայություններ ստանալ իրենց շրջաններում գործող թեմերում։
«Մեր գործառույթներն այդ ոլորտից դուրս են լինելու։ Մենք ավելի շատ կփորձենք մշակութային արժեքների մասին խոսել, որոնք մնացել են Արցախում, դրա շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշումներ կկայացնի ու հավելյալ տեղեկություն կտա»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:39
Депутат армянского парламента от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян считает, что Ереван и Баку могли согласовать вопрос вывода из Армении российской военной базы.
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.
-
2025-05-19 11:10
Новости Армении- NEWS.am представляет полное интервью второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-05-19 11:07
Второй президент Армении Роберт Кочарян, проанализировав кадры встреч премьер-министра Никола Пашиняна в Албании, пришел к выводу, что между главой правительства и лидерами Турции и Азербайджана сформировались отношения "господин-слуга". Об этом Кочарян заявил в интервью армянским СМИ.