Հայաստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը
Հայաստանը չի նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը»,- ասվում է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանի պատասխանում։
Պատասխանելով հարցին, թե 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանը պատրաստվու՞մ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը, գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցը նախարարության իրավասությունների մեջ չէ։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ չի բարձրացրել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու հարցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հակառուսական հռետորաբանության» ֆոնին։
ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրն ստորագրվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ էր մտել 2015 թվականի հունվարի 2-ից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 21:39
Архиепископ Микаэл Аджапаян находится в Следственном комитете уже около 4 часов.
-
2025-06-27 20:54
27 июня этого года останется в новейшей истории нашего народа как день национального позора из-за постыдных действий, предпринятых властями Армении против Армянской Церкви и Первопрестольного Святого Эчмиадзина. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-27 20:51
Москва внимательно следит за развитием событий в Армении, в том числе вокруг Армянской апостольской церкви и ее духовного центра в Эчмиадзине.
-
2025-06-27 20:47
Католикос всея армян Гарегин II и вся Армянская церковь, последний бастион нашей Веры, а также люди, осмелившиеся встать на её защиту, подвергаются беспрецедентным гонениям. Об этом в своем Instagram написала Сати Спивакова.