ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը
Եվրոպական միությունը լիովին հավատարիմ է և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը և, որպես արդյունք, խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս հայտարարությունը տարածվել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից։
Նշվում է, որ Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որի հետևանքով Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր ստիպված են եղել արտագաղթել։
Ընդգծվում է, որ ԵՄ-ի առաջնահերթությունն է մարդասիրական անխոչընդոտ աջակցության տրամադրումը Լեռնային Ղարաբաղում մնացած և Հայաստան տեղափոխված մարդկանց:
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, և թույլ տալ տեղում իրավիճակի շարունակական անկախ մշտադիտարկում իրականացնել՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելությունների այցելությունների:
«ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով այն 10,45 միլիոն եվրոյի, ինչպես նաև Հայաստանի խնդրանքով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը»,–նշված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Հայաստանին 15 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի՝ հասցեագրելու սոցիալ-տնտեսական կարիքները, սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման հարցերը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 17:50
Спикер парламента Армении Ален Симонян считает, что настало время всерьез обсудить вопрос прекращения вещания российских телеканалов в армянском мультиплексе. Об этом он заявил в беседе с журналистами, комментируя ситуацию вокруг главы ГК "Ташир" Самвела Карапетяна и заявления о ее воздействии на армяно-российские отношения.
-
2025-07-01 17:45
Новые трансформаторы для строящейся линии электропередачи напряжением 400 кВ между Ираном и Арменией готовы и в ближайшее время будут доставлены в республику. Об этом сообщил министр территориального управления и инфраструктур Давид Худатян, выступая в парламенте.
-
2025-07-01 17:41
Азербайджанские СМИ сообщают о том, что в Баку обезврежены две ОПГ, в которых якобы участвовали граждане России.
-
2025-07-01 17:35
Власти Азербайджана проводят саммит Организации экономического сотрудничества (ОЭС) в Степанакерте – столице оккупированного Нагорного Карабаха. Впервые по инициативе президента АР прошла неделя ОЭС.