«Հայփոստ»-ի շենքի տեղում Համաշխարհային առևտրային կենտրոն կկառուցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյմբերի 17-ի նիստում որոշեց թարմացնել Սարյան 22 հասցեում գտնվող շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն «Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագրով նախատեսված տվյալները:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «ՌԵՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն «Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության կողմից հավանություն է տրվել «Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ հիմնադրմանը:
Որոշմամբ նախատեսված է Սարյան 22 հասցեում գտնվող շենքը օտարել Ընկերությանը հետևյալ սկզբունքով՝ Հայփոստ ՓԲԸ՝ 30.18 %, Կառավարություն՝ 19.82 % և Ներդրող՝ 50%:
Որոշման ընդունումից հետո աշխատանքներ իրականացնելիս մասնաբաժինների հատվածը առավել հստակեցվել և ճշգրտվել են, որի արդյունքում Կառավարությունը՝ 19.82 %-ի փոխարեն նախատեսվում է՝19.002471%, իսկ «Հայփոստ» ՓԲ ընկերությանը՝ 30.18 %-ի փոխարեն ստացվել է 30.997529%։
Ծրագրի հետագա իրականացման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով նպատակահարմար է Որոշմամբ սահմանել թարմացված տվյալները։
Միևնույն ժամանակ, Որոշմամբ սահմանված է, որ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ծրագրի իրականացման նպատակով ընկերության հետ համատեղ մշակել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով նախաձեռնել քաղ. Երևան, Սարյան և քաղ. Երևան, Պարոնյան փողոցների միջև (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից)` մինչև 12 000 քառ. մ մակերեսով հողամասը պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու գործընթաց:
Հաշվի առնելով, որ ներկայումս պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու նպատակով ներդրողի կողմից իրականացվում են հողամասի ուսումնասիրություններ, ինչը բավականին ժամանակատար է, ուստի որոշվել է նախատեսված երկամսյա ժամկետը (մինչև նոյեմբերի 7-ը) դարձնել չորսամսյա:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում երկարաժամկետում նախատեսվում է եկամուտների ավելացում՝ հաշվի առնելով իրականացվելիք ներդրումների տնտեսական ազդեցությունը, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ակնկալվում է սեփականության եկամուտների ավելացում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.