Փալոն․ Ծափահարում եմ Սենատին «Հայկական պաշտպանության ակտն» ընդունելու համար
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծի ընդունումը, որի նպատակն է 2024 և 2025 թվականների համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը շրջանցելու նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։
«Ծափահարում եմ Սենատին «Հայկական պաշտպանության ակտն» ընդունելու համար։ Այժմ Ներկայացուցիչների պալատը պետք է հետևի այս քայլին և ընդունի իմ երկկուսակցական օրինագիծը՝ H.R. 5683-ը, որով 907-րդ ենթաբաժինն ուժը կորցրած կճանաչվի, և կարգելվի ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին։ Հայաստանի դեմ Ալիևի ագրեսիան պետք է իրական հետևանքներ ունենա», - գրել է Փալոնը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը։
2002 թվականից ի վեր ամեն տարի Կոնգրեսը Սպիտակ տանը հնարավորություն է տվել հրաժարվել 907-րդ բանաձևի կիրառումից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 18:34
Глава Ширакской епархии ААЦ архиепископ Микаэл Аджапахян несколько минут назад вошел в здание Следственного комитет, принявшего решение о его задержании.
-
2025-06-27 18:32
В данный момент в Ереване, у здания Следственного комитета, сконцентрированы значительные полицейские силы, выстроившиеся в несколько рядов у входа в СК.
-
2025-06-27 18:31
Первопрестольный Святой Эчмиадзин немногим ранее выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-27 18:30
Скорейшая реализация транспортных проектов в Сюникской области откроет для Ирана короткий маршрут к бассейну Черного моря через территорию Армении. В то же время этот путь свяжет Ереван с государствами Персидского залива и иранским портом Чабахар. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани на пресс-конференции в пятницу.