Последние новости

ՀԱՆՃԱՐԵՂԸ

Այնուամենայնիվ պետք չէ ամաչել խոստովանել, թե որքա՜ն է մեր բախտը բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առումով։ Չէ, հասկանալի է. Սի,Պուտին, Բայդեն…Նրանց երակներում նույնպես կրակ կա։ Մանավանդ վերջինի։ Բայց խելամիտ ֆորտունան, իհարկե, նրանց հետ գլուխ չի դնում, քանի դեռ Հայաստանում վարչապետ է Նիկոլ Վովայի Փաշինյանը։

ԻՍԿ ՄՅՈՒՍ ՂԵԿԱՎԱՐՆԵ՞ՐԸ։ ՆՐԱՆՔ ԼԱՎ ԹԵ ՎԱՏ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Նիկոլ Վովայի Փաշինյանը պարզապես կառավարությունը ղեկավարող և զօրուգիշեր պետական բարօրության մասին մտածող չէ։ Նա Ուսուցիչ է։ Նրա յուրաքանչյուր ելույթը Կյանքի Դասագիրք է։ Եվ միայն այդ Դասագիրքը թերթելով ես հասկանում, թե որքան է բախտդ բերել, որ ծնվել ես մի երկրում, որը կառավարում է Փաշինյանը։ Եվ դու, ինչպեսև այս երկրի յուրաքանչյուր քաղաքացի, նույնպես հնարավորություն ունես ըմպելու իմաստության անսպառ աղբյուրից։

Ահավասիկ Փաշինյանի եզրափակիչ խոսքը 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։ Դա պարզապես կառավարության ղեկավարի ելույթ չէ. Դա Երգ Երգոց է, ինչպիսին Սողոմոն թագավորը երազում անգամ չի տեսել։ Փաշինյանն ինքն իրեն տալիս է հասարակությանը հուզող հարցեր և պատասխանում դրանց։

 «Արդյոք մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, թե՞ ոչ»,- հարցնում է քաղաքացի Փաշինյանը։ Իսկ վարչապետ Փաշինյանը պատասխանում է, որ բոլոր ժամանակներում, բոլոր կառավարությունների օրոք կան մարդիկ, որոնք սկսել են ավելի լավ ապրել, և կան մարդիկ, որոնք սկսել են ապրել ավելի վատ։

Կարծես թե պարզ միտք է։ Բայց այն պարզ է հենց իր հանճարեղությամբ։ Նրանով, թե որքան նրբին և միանշանակ է ձևակերպված, անելով բոլոր շեշտադրումները։ Եվ միայն Փաշինյանին է հայտնի, թե քանի անքուն գիշերներ է ստիպված եղել անցկացնել, որպեսզի այդքան պարզ հանճարեղությամբ պատասխանի բարդ հարցին, որի վրա գլուխ են կոտրում աշխարհի բոլոր երկրների տնտեսագետներն ու վիճակագիրները…Դե, թերևս միայն Էյնշտեյնն է մի քիչ մոտեցել այդ մտքին, զարգացնելով իր հարաբերականության տեսությունը։ Բայց ոչ մինչև վերջ, ո՛չ մինչև վերջ։

 «Ի՞նչ անել ավելի լավ ապրելու համար», -շարունակում է տալ հասարակությանը հուզող հարցերը քաղաքացի Փաշինյանը։ Եվ հաջորդում է ևս մեկ հանճարեղ պատասխան կյանքի այդ մեծ հանելուկին։ «Պետք է աշխատել», -ասում է Ուսուցիչը. որքան ավելի լավ ու շատ ես աշխատում, այնքան ամվելի լավ ես ապրում…

Համաձայնեք, երբ լսում ես Փաշինյանին, հոգիդ թեթևանում է և ավելի ազատ ես շնչում։ Պետք չէ գլուխը պատին զարկել, պետք չէ ոչինչ հորինել։ Ամեն ինչ, արի ու տես, շատ պարզ է. ուզում ես ավելի լավ ապրել՝ գնա աշխատի՛ր, մի՛ պառկիր բազմոցին։ Եթե, իհարկե, քեռիդ Ռոկֆելլերը չէ։ Ասենք, նույնիսկ եթե Ռոկֆելլերն է, միևնույնն է, գնա աշխատի՛ր, քանի դեռ ժառանգություն չես ստացել։

Քաղաքացի Փաշինյանն ամենաանհարմար հարցեր է տալիս ինքն իրեն։ Նա հարցնում է վարչապետ Փաշինյանին. իսկ օգուտ կա՞ արդյոք Փաշինյանի կառավարության տնտեսական ցուցանիշներում, եթե այդքան կորուստներ կան, ներառյալ Արցախը։ Ցանկացած առաջնորդ կխեղճանար նման հարցից։ Բայց ոչ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Ուսուցիչը, որը նայում է իրերի և երևույթների էության արմատին։

 «Արցախը հիմա չի կորսվել», -ասում է Մեծ Ուսուցիչը. Արցախը կորսվել է դեռևս 1996 թվականին։ Այդպես ասաց Փաշինյանը, և անմիջապես բոլորի աչքերի մշուշը ցրվեց։ Ախր իրոք, ավելի քան 20 տարի մենք ապրել ենք իրականությունից կտրված պատրանքային աշխարհում։

ՄԵԶ ԼՈԿ ԹՎԱՑԵԼ Է, ԹԵ ԿԱ ԱՐՑԱԽ, ԿԱ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, կա ԼՂՀ կառավարություն, կա ԼՂՀ Պաշտպանության բանակ։ Ոչ մի նման բան չի եղել, այդ ամենը միրաժ է, ամեն ինչ երևութական է այս փոթորկվող աշխարհում։ Կա միայն մեկ իրականություն. Նիկոլ Վովայի Փաշինյանը, որը բացում է մարդկանց աչքերն ու ցրում հայկական պետականության գլխավերևում կուտակված ամպերը։ Եվ միայն նրանից պետք է կառչել անցյալի և ապագայի միջև։

Բայց Վովայի որդի Նիկոլը կանգ չի առնում։ Քաղաքացի Փաշինյանը ևս մեկ հարց է ուղղում վարչապետ Փաշինյանին, թե իբր՝ եթե Արցախը կորսվել է դեռևս 1996 թվականին, արդյոք չէ՞ր կարելի մի քիչ ավելի շուտ նկատել դա, որպեսզի այսքան զոհեր չլինեին։

 «Չէ՛ր կարելի», -մերկ ճշմարտությունն է շրխկացնում Վովայի զարմը. միայն կորուստների ողջ ճամփան անցնելուց հետո էր կարելի գիտակցել իրողությունները։

Ի՜նչ հանճարեղ է։ Ինչպիսի՜ վեհություն կա այդ մտքի մեջ, իսկը աստվածաշնչյան մակարդակ։ Տատասկների միջով՝ դեպի աստղեր, տառապանքների միջով դեպի պայծառացում։ Անցնելով Գողգոթա տանող ճանապարհը, վերջապես հասնել ճանաչողության բերկրանքին, որպեսզի քամահրես ավելի քան 20 տարվա ունայն կյանքը։ Փաշինյանը՝ բնության զավակը, ժողովրդի զավակը անցավ իր ճանապարհը դեպի Գողգոթա։ Եվ ձեռք բերեց Մեծ Գիտելիք, որ Արցախը Ադրբեջան է, այլ ոչ թե Հայաստան։ Եվ այսօր Ուսուցիչը այդ գիտելիքն իրեն չի պահում, այլ դեպի դրան է տանում իր մոլորյալ ոչխարներին, Մովսեսի պես, Դանկոյի պես, որն իր սիրտը պոկեց կրծքից՝ մոլորյալներին լուսավորելու համար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МЕДВЕДЬ ТОЛЬКО РАНЕН
    2025-05-17 10:10

    Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.  

  • ПЛЮС АМБАЛИЗАЦИЯ ВСЕЙ СТРАНЫ
    2025-05-14 09:19

    С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".

  • НОВЫЙ ГЕРОДОТ
    2025-05-13 11:05

    Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.  

  • И СНОВА СТАМБУЛ
    2025-05-12 11:15

    15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ