Յուրի ԿՆՈՒՏՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ:
«Արևմուտքը Հայաստանին որոշակի արտոնություններ է խոստացել, առաջին հերթին Ֆրանսիան խոստացել է զենքի մատակարարում և այլն։ Բայց այն առաջարկները, որոնք տրվում են Հայաստանին իրենց կողմից, շատ ավելի վատ են, քան ռուսական զենքը և ավելի բարձր գնով։
Խոսելով այն մասին, որ Երևանում ձայներ են հնչում դեպի Եվրամիություն կողմնորոշվելու և Վաշինգտոնին անցնելու անհրաժեշտության մասին, մոտավորապես այնպես, ինչպես ժամանակին Կիևի ռեժիմը փորձում էր դա պարտադրել իր ժողովրդին, ապա կարող եմ մի բան ասել՝ այդ մարդիկ մոլորվում են։ Ես կասկածում եմ, որ այն արտադրանքը, որը թողարկում է հայկական արդյունաբերությունը, կհետաքրքրի ինչ-որ մեկին Եվրամիության երկրներում և Արևմուտքի այլ պետություններում։ Իր կոնյակների հաշվին ֆրանսիական կոնյակները դուրս մղել Հայաստանին երբեք չի հաջողվի։ Իսկ այն, որ Ռուսաստանին այդ կոնյակները կհետաքրքրեն այն բանից հետո, երբ Հայաստանն իրեն խիստ բացասաբար է պահում Ռուսաստանի նկատմամբ, դա նույնպես մոլորություն է, որը փորձում են ներշնչել հայ ժողովրդին», — ասել է Կնուտովը։
Փորձագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն օգնում է պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները:
«Հայաստանը ինչ-որ բան անելուց առաջ պետք է ամեն ինչ կշռադատի՝ հաշվի առնելով, որ այժմ գտնվում է գրեթե ոչ բարեկամական երկրների շրջապատում։ Եվ այս իրավիճակում Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը կենսական նշանակություն ունի, կենսական անհրաժեշտություն է։ Իսկ ՀԱՊԿ-ը հենց այն կառույցն է, որն օգնում է պահպանել այդ հարաբերությունները երկու երկրների միջև», — եզրափակել է Կնուտովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.