ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են ԼՂ-ի բնիկ քրիստոնյա հայերի էթնիկ զտումը
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ռոն Դեսանտիսը, Նիկի Հեյլին և Վիվեկ Ռամասվամին վճռականորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնյա հայերի էթնիկ զտումը։ Ինչպես նշված է «Հայ դատի» հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ, նրանք այս հայտարարությունները արել են «The Family Leader» համաժողովի ժամանակ, որը վարել է համաժողովի նախագահ Բոբ Վանդեր Փլաթսը։
Նշելով, որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են և վկայակոչելով Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների էթնիկ զտումները, Վանդեր Փլաթսը հարցրել է երեք թեկնածուներին, թե ինչպե՞ս են նրանք ապահովելու, որ քրիստոնեության այս հին ամրոցը պահպանվի։
Ի պատասխան այդ հարցի՝ Դեսանտիսը նշել է․ «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է կագնի Հայաստանի քրիստոնյաների կողքին։ Կարծում եմ, որ դա վեհ գործ է»։
Նիկի Հեյլին իր պատասխանում ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում, զավեշտալի է․ «Մենք պետք է հայտարարենք Ադրբեջանին դրա մասին»։
Վիվեկ Ռամասվամին տվել է առավել մանրամասն պատասխան։
«Աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի համարվող 120 հազար հայերը ստիպված են եղել լքել իրենց տները: Եվ դրա հիմքում ավելի կեղտոտ գաղտնիք կա։ Մենք՝ ԱՄՆ կառավարությունը, վճարում ենք դրա համար»,- ասել է Ռամասվամին։
Ռամասվամին քննադատել է նաև Բայդենի վարչակազմին՝ 907-րդ հոդվածի սահմանափակումները վերացնելու, Ադրբեջանին զինելու և հայերին էթնիկ զտումները հրահրելու համար:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 11:41
Обострение между Россией и Азербайджаном произошло после инцидента в Екатеринбурге, вызвавшего резкую реакцию Баку, в том числе — давление на российские СМИ. Россия, со своей стороны, подчеркнула необходимость сдержанности. В армянском направлении сохраняется напряжённость на фоне внутриполитического кризиса, но Москва демонстрирует сдержанную позицию, подчёркивая важность правопорядка и уважения к традиционным институтам, включая Армянскую Апостольскую Церковь.
-
2025-07-01 11:31
Карабахский депутат Давид Галстян назвал свой арест политической расправой, направленной на то, чтобы заставить его замолчать. Об этом говорится в его заявлении, которое он передал из СИЗО через адвоката.
-
2025-07-01 11:28
После возбуждения уголовных дел против архиепископов Баграта Галстаняна и Микаела Аджапахяна и их арестов, правоохранители начали масштабные проверки имущества их окружения. Об этом пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники.
-
2025-07-01 11:25
Ограничение в отношении Армена Чарчяна в системе снято. Проблема решена. Об этом сообщает адвокат Эрик Алексанян.