Մուրադ Փափազյան․ Պայքարելու եմ՝ վերականգնելու համար Հայաստան վերադառնալու իմ իրավունքը
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը դիմել է Հայաստանի արդարադատության համակարգին՝ ստանձնել իր պարտականությունները, բեկանելով Ազգային Անվտանգության Ծառայության որոշումը: Այս մասին նա հայտարարություն է տարածել:
«2022 թվականի հուլիսի 14-ին, երբ ես մեկնում էի Հայաստան, Ազգային Անվտանգության Ծառայությունը արգելեց իմ մուտքը և արտաքսման հրաման տվեց՝ ասելով, որ ես «պերսոնա նոն գրատա եմ»։
Դեպքերից 13 ամիս անց՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին, նախնական դատական նիստի ժամանակ դատավորը ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել իմ՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները։ Իրադարձություններից 13 ամիս անց նրանք չկարողացան նվազագույն պատճառներ ներկայացնել ... Դատավորը 14 օր ժամանակ էր տվել Անվտանգության Ծառայությանը՝ ներկայացնելու իմ հեռացման պատճառները, այսինքն՝ սեպտեմբերի 4-ը։ Փաստաբաններս խնդրեցին, որ կարողանամ հաջորդ նիստին ներկա գտնվել, բայց դատավորը մերժեց, փոխարենը, սակայն առաջարկեց հեռակա կարգով մասնակցել: Անվտանգության Ծառայությունն ի հարկե երբեք չի ներկայացրել պահանջվող տարրերը: Հոկտեմբերին իմացա, որ դատավոր են փոխել, և նոյեմբերի 23-ին, ժամը 14:30-ին, պետք է նոր նախնական դատական նիստ անցկացվի։ Դատավորի փոփոխության պատճառ չի նշվում։
Դիմում եմ Հայաստանի արդարադատության համակարգին՝ ձեռք բերել իմ հեռացման պատճառները և ինձ իրավունք տալ մասնակցելու այս դատավարությանը։ Իսկ եթե Անվտանգության Ծառայությունը դեռ շարունակի չներկայացնել իմ հեռացման պատճառները, ես ակնկալում եմ, որ այս որոշումը կասկածի տակ դրվի։ Իսկ եթե ականատես լինենք արդարադատության պարզ ձևականությանես, չեմ վարանի այն փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի չեղարկի այս անհիմն որոշումը: Ես կպայքարիմ վերականգնելու համար Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. երկիր, որի համար պայքարել եմ ավելի քան 40 տարի»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 09:13
Подавляющее большинство атак на Тегеран и Карадж были совершены со стороны Каспийского моря, после прохождения через Азербайджан, сообщает Telegram-канал «Colonelcassad».
-
2025-06-30 09:07
В контексте того, как бакинские дипломаты и СМИ отреагировали на арест членов этнической ОПГ в Екатеринбурге, весьма символично выглядит заявление Айгюн Аттар — председателя правления Фонда дружбы, сотрудничества и солидарности Турция–Азербайджан, пишет Telegram-канал «Рыбарь».
-
2025-06-30 09:03
Армения всегда была больше, чем страна. Её ландшафт — горная цитадель, труднодоступная, но стратегически важная. География сделала Армению естественным барьером между империями: от Византии и Персии до Османов и России, сообщает Телеграм-канал «ANNA NEWS». На деле ситуация выглядит совсем не так, как её преподносят: Пашинян якобы ведет страну в Европу, а потеря Карабаха — трагическая ошибка. Реальность в том, что армянский премьер методично реализует турецкий проект, только под прикрытием евроинтеграции.
-
2025-06-30 08:57
Авторитетное французское издание Le Journal Du Dimanche опубликовало статью о незаконном аресте предпринимателя Самвела Карапетяна.