Գնամ ի՞նչ անեմ էնտեղ, կբացատրե՞ք ինձ. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելու մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների հերթական միջոցառմանը, որովհետև կարծում է, որ իր մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
«Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ–ն փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարում և արդեն իսկ չի կատարել, գնամ ի՞նչ անեմ էնտեղ, կբացատրե՞ք ինձ»,– ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նստում մեքենան (նկատի ունի շարունակում է ՀԱՊԿ–ի անդամ մնալ), եթե այն չի տեղափոխում Ա կետից Բ կետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց։
«Ես կփորձեմ այդ մեքենան ինչ-որ ձևով աշխատեցնել, քանի որ այլ մեքենա ես այս պահին չունեմ»,– ասաց ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ իր չմասնակցության մասին տեղեկացրել է նախագահող երկրին և որևէ արձագանք չի ստացել։
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր դժգոհությունների մասին, բացատտրել ենք, օրինակ ենք ծառայել , ամեն ինչ արել ենք, գնանք ի՞նչ անենք։ Կարծում եմ, որ հիմա հերթը ՀԱՊԿ–ինն է, այդ երկրները պետք է արձագանքեն, ոչ թե ապրեն երևակայական փուչիկի մեջ»,– ասաց նա։
Նա վստահեցրեց, որ այս կերպ ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններ չեն սառեցվում ու ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ–ից։
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 05:04
Президент Франции Эммануэль Макрон написал пост на армянском языке о своем телефонном разговоре с премьер-министром Армении Николом Пашиняном.
-
2025-06-30 04:59
Президент Иран Масуд Пезешкиан поговорил по телефону с азербайджанским коллегой Ильхамом Алиевым. Темой обсуждения стали сообщения о возможном пролете израильских беспилотников над территорией Азербайджана с целью атаки на Иран, сообщает информагентство ИРНА.
-
2025-06-30 04:56
Власти Азербайджана отменили проведение в стране культурных мероприятий, которые планировалось провести государственными и частными предприятиями с участием России, сообщили местные СМИ со ссылкой на азербайджанский Минкульт.
-
2025-06-30 04:53
Многие российские граждане армянского происхождения с болью воспринимают события в Армении, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков в интервью Павлу Зарубину.