ԱԺ-ն հաստատեց Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը
ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստում միաձայն՝ 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Օրենսդրական այս փոփոխություններով սահմանվեցին Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակ և նպաստ ստանալու առանձնահատկությունները, հաշվարկելու կարգը։
Այսպիսով` ՀՀ–ում կենսաթոշակ և նպաստ ստանալու համար հաշվի կառնվեն ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում։
Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է սեպտեմբերի 19–ի տեղահանումից հետո, ապա նա կարող է դիմել ՀՀ–ում գործող համապատասխան սոցիալական տարածքային կենտրոններ ու ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, այնպես էլ նրանք կանցնեն նույն ընթացակարգերը ու կստանան կենսաթոշակ։
Հոկտեմբերի, նոյեմբեր ամիսների կենսաթոշակներն ու նպաստները ԼՂ–ից բռնի տեղահանվածներին կտրամադրվեն դեկտեմբերին։
Նշենք, որ ԼՂ–ից բռնի տեղահանված 101 հազար անձանցից մոտ 15 հազարը թոշակառուներ են, որոնք կշարունակեն կենսաթոշակ ստանալ նաև ՀՀ–ում, երբ նրանց նույնականացման գործընթացն ավարտվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 05:56
На фоне громкого уголовного дела межэтнической банды в Свердловской области, обвиняемой в заказных убийствах, азербайджанский корреспондент Афган Мюхтарлы призвал сжечь посольство России. Об этом он написал на странице в Facebook, пишет Лента.ру.
-
2025-06-30 05:52
В Первопрестольном Святом Эчмиадзине и епархиальных церквях Армении 29 июня при благословении Католикоса Всех армян Гарегина Второго прозвучал призыв к верующим вознести молитву за мир, всех незаконно лишенных свободы, в частности, архиепископа Микаэла Аджапаяна, архиепископа Баграта Галстаняна и национального мецената Самвела Карапетяна.
-
2025-06-30 05:48
В Воронежской области начались масштабные рейды и задержания азербайджанцев, пишут «Новые известия».
-
2025-06-30 05:44
Проживающие в Брюсселе армяне провели акцию протеста у посольства Армении в Бельгии.