Последние новости

Դոկերտի․ Առանց Ադրբեջանի չէին լինի անվտանգություն և խաղաղություն Եվրոպայում

«Առանց Ադրբեջանի չէին լինի անվտանգություն և խաղաղություն Եվրոպայում»։ Այս «ականավոր» հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով խորհրդարանական կապերի Համագործակցության և զարգացման գծով պետական քարտուղարի տեղակալ Լեո Դոկերտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

APA-ի համաձայն՝ Դոկերտին հայտնել է, որ «Ադրբեջանը հիանալի երկիր է»։ Նա գոհունակություն է հայտնել իր այցից և ընդգծել, որ հպարտանմում է երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ պատմությամբ։ Հյուրը նշել է, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը դրական է վերաբերվում տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում կատարվող ցանկացած ավանդին և հպարտանում է Ադրբեջանի հետ շատ կարևոր քաղաքական, տնտեսական, առևտրային և էներգետիկ հարաբերությունների գոյությամբ։

Լեո Դոկերտին ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն Եվրոպա էներգակիրների կարևոր մատակարար է, այլև Հարավային Կովկասի կարևոր և պատասխանատու երկիր, և առանց Ադրբեջանի չէին լինի խաղաղություն և կայունություն Եվրոպայում։

Նման հայտարարությունները բազմաթիվ հանցագործությունների ֆոնին, որոնք կատարվել են Ալիևի ուղիղ ցուցումով և հանգեցրել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի արտաքսմանը, ոչ թե պարզապես քաղաքավարության տուրք է, այլ երկերեսանիության և երկակի չափորոշիչների զայրացնող դրսևորում։ Հույս ունենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն օպերատիվ և համարժեք կարձագանքի։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ