Զախարովա․ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից
Ռուսաստանը չի կարծում, որ ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ հետաքրքրություններին և կնպաստի երկրի անվտանգության, կայունության ամրապնդմանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ իր խոսքում Հայաստանն անվանելով բարեկամ երկիր։
«Միաժամանակ, ինչպես հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելակել կազմակերպության (ՀԱՊԿ,–խմբ.) կանոնադիր մարմինների գործունեությունը, խանգարել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։ Սա Երևանի համար բաց դուռ է թողնում՝ թույլ տալով նրան հետագայում միանալ աշխատանքին։ Հույս ունենք, որ հայ գործընկերներն այդ հնարավորությունից առաջիկայում կօգտվեն»,- նշեց Զախարովան։
Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը հատկապես ներկա պայմաններում կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության հաստատման հարցում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց՝ հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպության մոնիտորինգային առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է։
Զախարովայի խոսքով՝ դա ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով` ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը և իրականացնում է հայտարարվածից հեռու խնդիրներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 05:25
Архиепископы Микаэл и Баграт сидят в одном изоляторе СНБ. Об этом сообщает Yerkir.am со ссылкой на надежный источник.
-
2025-06-30 05:22
Миссия ЕС в Армении (EUMA) опубликовала информацию о визите верховного представителя Евросоюза, главы дипломатии блока Каи Каллас в штаб-квартиру ЕС в Ехегнадзоре.
-
2025-06-30 05:17
Парламентская делегация Азербайджана не примет участия в запланированном в Москве заседании комиссии Милли Меджлиса (парламента) республики и Федерального Собрания Российской Федерации по межпарламентскому сотрудничеству. Օб этом сообщает РИА Новости со ссылкой на пресс-службу азербайджанского парламента.
-
2025-06-30 05:15
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи направил письмо генеральному секретарю ООН Антониу Гутеррешу с требованием признать Израиль и США инициаторами акта агрессии против Ирана. Об этом сообщает официальный Telegram-канал главы МИД.