ՀՀ բյուջեն 2023-ի 9 ամսվա արդյունքներով հավելուրդ ունի. ինչ պատկեր է ԵԱՏՄ մյուս երկրներում
ՀՀ–ում և Ղրղզստանում պետական բյուջեները 2023 թ 9 ամսվա արդյունքներով հավելուրդ (պրոֆիցիտ` երբ եկամուտները գերազանցում են ծախսերը) ունեն։ Տեղեկությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
ԵՏՀ–ից նշում են, որ 2022 թ նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում և Ղրղզստանում պետական բյուջեների հավելուրդն աճել է համապատասխանաբար 1,4 անգամ և 7,8 անգամ:
Պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդ) աճել է Ղազախստանում 2,8 անգամ, ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրում պետական բյուջեի հավելուրդը փոխարինվել է պակասուրդով։
2023 թ. հոկտեմբերի 1–ի դրությամբ ազգային արժույթով արտահայտված պետական պարտքը ՀՀ–ում աճել է 10,5%–ով, Ղազախստանում՝ 22,2%–ով, Ղրղզստանում՝ 26,9%–ով, Ռուսաստանում՝ 30,8%–ով:
Հանձնաժողովից նշում են նաև, որ Հայաստանի և Ղրղզստանի պետական պարտքի կառուցվածքում գերակշռում է արտաքին պարտքը, Ղազախստանի և Ռուսաստանի դեպքում՝ ներքին պարտքը:
2023 թ 9 ամսում եկամտի աճի տեմպերը նվազել են Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում, իսկ Ռուսաստանում եկամուտները նվազել են 11.7% - ով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.