Սերգեյ Ալեյնիկ․ 2023-ը բարդ տարի էր ՀԱՊԿ-ի համար
2023 թվականը չափազանց բարդ և լարված տարի էր ՀԱՊԿ-ի և նրա անդամների համար։ Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկն այս հայտարարությունն արել է Մինսկում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ:
«Այսօր մենք պետք է ամփոփենք տարվա արդյունքները մեր համատեղ նիստի ձևաչափով։ Վաղը 2023 թվականի աշխատանքի արդյունքները կքննարկեն մեր ղեկավարները՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները։ Այս տարին չափազանց բարդ ու լարված էր թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ նրա անդամ պետությունների, թե՛ կազմակերպությունում բելառուսական նախագահության համար»,-Ալեյնիկի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մինսկը ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնել է միջազգային հարաբերություններում համակարգային ճգնաժամի և եվրասիական մայրցամաքում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման ժամանակաշրջանում:
«Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց իրականացնել գրեթե բոլոր նախատեսված միջոցառումները։ Ընթացիկ տարում Մինսկը, առանց չափազանցության, դարձավ ՀԱՊԿ-ի մայրաքաղաքը՝ հանդիպումներ անցկացրին արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները, խորհրդարանականները, կազմակերպության համակարգող կառույցները, որոնք պատասխանատու են անդրազգային մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին հակազդելու համար»,-ասել է նա ։
Նախարարը հավելել է, որ հոկտեմբերին Մինսկում անցկացվեց Եվրասիական անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների և կազմակերպության քարտուղարության ակտիվ մասնակցությամբ:
«Մենք այսօրվա նիստին մոտեցել ենք անցկացված միջոցառումների պատկառելի ուղեբեռով, պատրաստված փաստաթղթերով և ապագայի պլաններով․․․ Վստահ եմ, որ հիմա մենք կկարողանանք, ինչպես միշտ, վստահ ու բաց կերպով մտքեր փոխանակել տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ և ստորագրել համաձայնեցված փաստաթղթեր, որոնց մեծ մասն այնուհետև կհասնի Հավաքական անվտանգության խորհրդի անդամների սեղանին»,-ասել է Ալեյնիկը։
Նա նկատել է, որ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներն առանձնանում են բարեկամական և ջերմ մթնոլորտով, և հայտարարել, որ դա միշտ համարվել է ՀԱՊԿ բոլոր միջոցառումների այցեքարտը:
Նախարարը հավելել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կխոսի կազմակերպության պատասխանատվության տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և միջնստաշրջանային ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության մասին, այնուհետև Ղազախստանի ներկայացուցիչները կպատմեն 2024 թվականին կազմակերպությունում իրենց ապագա նախագահության առաջնահերթությունների մասին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կտեղեկացնի նիստում քննարկման համար նախապատրաստված փաստաթղթերի մասին, և մասնակիցները կանցնեն դրանց ստորագրմանը:
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում կքննարկեն տարածաշրջանների ռազմաքաղաքական իրավիճակը և կազմակերպության գործունեությունը միջնստաշրջանային ժամանակահատվածում, ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության ընթացքում գործունեության գերակա ուղղությունները:
Վաղը Բելառուսի մայրաքաղաքում սպասվում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.