ՌԴ ԱԻՆ փրկարարները սնունդ են ապահովում Վերին Լարսի անցակետի մոտ արգելափակված վարորդներին
Ռուս փրկարարները ջերմություն և սնունդ են ապահովում Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի մոտ արգելափակված վարորդներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը:
Վերջին մի քանի օրը, եղանակային վատ պայմաններով պայմանավորված, դադարեցվել է Լարսով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի անցուդարձը: Այսօր ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, սակայն ծանր բեռնատարների համար երթևեկություն դեռ չկա:
«Տեղական իշխանությունների հետ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները տաք սնունդ են կազմակերպել այն մարդկանց համար, ովքեր սպասում են ռազմավիրական ճանապարհի բացմանը, որով երթևեկությունը փակ է նոյեմբերի 19-ից: Բացի այդ, «Վերին Լարս» անցակետի անմիջական հարևանությամբ ՌԴ ԱԻՆ ուժերով ջեռուցման կետ է տեղակայվել, որտեղ կարելի է տաք թեյ խմել, լիցքավորել բջջային սարքերը և տաքանալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դաշտային խոհանոց է տեղակայվել Վլադիկավկազի մոտակայքում գտնվող ամենամեծ կայանատեղիներից մեկում, որտեղ տեղավորում է հազար բեռնատար:
Նշվում է, որ Վրաստանում եղանակի կանխատեսումն անբարենպաստ է, Ռուսաստանը Հարավային Կովկասին կապող ճանապարհի երթևեկությունը կարող է փակ մնալ ևս մի քանի օր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.