Տրոցենկոն վաճառել է բաժնեմասը․ ԶՊՄԿ-ի նկատմամբ միջազգային որևէ պատժամիջոց կիրառելի չէ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ միջազգային որևէ պատժամիջոց կիրառելի չէ․ գործարար Գլեբ Տրոցենկոն այլևս ընկերության բաժնետեր չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական ընդլայնումն ազդել է նաև գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։ Տրոցենկոների ընտանիքին պատկանում էր ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60 տոկոսը։
«Նախկինում ընկերության իրական շահառու Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում պարոն Տրոցենկոյի և ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ»,- գրել է Մարգարյանը։
Նշվում է, որ հայտարարության տարածման օրվա դրությամբ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուներն ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ Տրոցենկոյի բաժնեմասը ձեռք է բերել Սվետլանա Երշովան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.