«Մարգարա» նոր մաքսակետը վերազինվում է ռենտգենյան զննող սարքերով
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 1,4 մլրդ դրամ հատկացնել Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաև «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մեղրիի սահմանային նոր անցակետի կառուցման նպատակով «Tana Energy Management» (շինարարական աշխատանքների) և «Roughton» (ինժեներական աշխատանքների) կազմակերպությունների հետ կնքվել է պայմանագրեր համապատասխանաբար` 22,194,650.4 եվրոյի և 1,345,500.0 եվրոյի (ներառյալ ԱԱՀ) արժեքով և ներկա պահին անհրաժեշտ է կապալառուին և ինժեներին իրենց կողմից արդեն իսկ կատարված, ինչպես նաև մինչև 2023 թվականի տարեվերջ կատարվելիք աշխատանքների դիմաց իրականացնել վճարումներ:
Մյուս կողմից ՊԵԿ-ի «Մարգարա» մաքսային սահմանային անցման կետում մաքսային հսկողության գործընթացի կազմակերպման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել համապատասխան տեխնիկական միջոցներ (ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներ): Այդ սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ է 168,031.4 հազար դրամ:
ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներից ՀՀ 2023 թվական պետական բյուջեի տարեկան ճշտված պլանով նախատեսվել է 947.7 մլն դրամ, որից` 789.8 մլն դրամը վարկային միջոցներ, իսկ 158.0 մլն դրամը ՀՀ-ի կողմից իրականացվող համաֆինանսավորման միջոցներ: Նախատեսված միջոցներն ամբողջությամբ վճարվել է կապալառուին որպես պայմանագրով սահմանված կանխավճարի տրամադրում, 10%-ի չափով:
Ներկայումս շինարարական աշխատանքները մեկնարկվել են և անհրաժեշտ աշխատանքների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կապալառուին կատարել վճարումներ՝ վերջիններիս կողմից դուրս գրված հաշիվ ապրանքագրի հիման վրա (invoice):
Բացի այդ, ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով վերոգրյալ ծրագրի իրականացման նպատակով նախատեսվել է 2,165.4 մլն դրամի չափով դրամաշնորհային միջոցներ, որից` 1,804.5 մլն դրամը ՎԶԵԲ-ի դրամաշնորհ, իսկ 360.9 մլն դրամը ՀՀ-ի կողմից կատարվող համաֆինանսավորում (ԱԱՀ գծով):
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.