Ավտոներկրմամբ զբաղվողները դժգոհ են հարկերի չափի փոփոխությունից
Ավտոներկրմամբ ու դրանց վաճառքով զբաղվող ընկերությունները կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքում են որոշումից, ըստ որինրանք պետք է այսուհետ վճարեն շահութահարկ։
«Մեզ պարտադրում են ունենալ 20 տոկոս շահույթ։ Ու ըստ օրենքի` եթե անգամ մենք չունենանք այդ շահույթը, նրանք մեզ պարտադրում են, որ շահութահարկը վճարենք հենց այդ 20 տոկոսից։ Այսինքն` եթե ավտոմեքենան ինձ վրանստել է 10.000 դոլար, եսինչքանով էլայն վաճառեմ, պետք է արդեն առնվազն 2 հազար դոլարի 18 տոկոսը վճարեմ որպես շահութահարկ»,– լրագրողների հետզրույցում ասաց ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։
Նա նշեց, որ նախագծի հեղինակները պատճառաբանել են, թե ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները ունեն այդ եկամուտը, բայց չեն հայտարարագրում։ Ռաֆիկ Ղազարյանը վստահեցրեց, որ եթե նրանք իսկապես այդքան շահույթ ունենային, ապա այսօր այստեղ չէին լինի։
Ավտոներկրող Վարդան Օնանյանն էլ ասաց, որ ոչ մի ընկերություն 20 տոկոս եկամուտ չի ստանում, որ հարկվի այդ 20 տոկոսից։
«Հավաստիացնում եմ ձեզ, որ վերջին տարվա իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործարք չի եղել, որ տնտեսվարողը մեկ մեքենայի վաճառքից ունենա 20 տոկոս եկամուտ։ Մեզ պարտադրում են ավելի եկամուտ ունենալ, որպեսզի հարկերը շատ լինեն։ Սակայն ոչ ոք իրավունք չունի ինձ ասելու, թե ես ինչքան եկամուտ պետք է ունենամ։ Եթե տոնածառ ներկրողը այդ տոնածառը գնել է 1000 դրամով, ոչ ոք իրավունք չունի նրան ասելու, որ 1100-ով մի վաճառի, այլ վաճառի 1200-ով»,– աաց նա։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.