ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՎ ԴԱԼԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը հայտարարեցին համաձայնագրի կնքման մասին․ Արդշինբանկը դարձավ տեխնոպարկի հիմնական գործընկերը՝ ֆինանսավորելով կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային նախագծերից մեկը։
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ։
Դալան տեխնոպարկի նախագծի կառավարմամբ զբաղվող 1SQ ընկերության տնօրեն Հայկ Բագրատունին նշեց․
«Դալան Տեխնոպարկը մեր կարևորագույն նախագծերից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում ծրագրի իրականացման ճանապարհին վստահելի գործընկերների հետ համագործակցությունը։ Համոզված ենք, որ նման հավակնոտ նախագծի կայացումը բարենպաստ պայմաններ կստեղծի ՏՏ ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների շրջանում Հայաստանի գրավչության բարձրացման համար»։
«Մեր նպատակն է ստեղծել դինամիկ զարգացող բիզնես միջավայր, որը կհամախմբի հայաստանյան, տարածաշրջանային և միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններին մեկ հարկի տակ և կդառնա տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան եզակի բիզնես պարկ, որտեղ կստեղծվեն հարմարավետ պայմաններ աշխատանքի, մասնագիտական որակավորման բարձրացման և ստեղծագործ մտքի զարգացման համար»,- իր ելույթում նշեց նախագծի ղեկավար Երվանդ Հովհաննիսյանը։
Արդշինբանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը նշեց․
«Արդշինբանկը կարևորում է արդյունավետ գործընկերային հարաբերությունների ձևավորումն ու հայրենի բիզնեսին օգտակար լինելը, ուստի մենք ֆինանսավորում ենք երկրի համար նշանակալի ծրագրեր: Դալան տեխնոպարկի նախագիծը դրա հաստատումն է։ Արդշինբանկի վարկավորման շնորհիվ նախագիծը կֆինանսավորվի շարունակաբար և կիրականացվի նախատեսված ժամկետներում: Մեր տեսանկյունից՝ Դալան տեխնոպարկի նախագիծը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի գրավչությունը ՏՏ ընկերությունների և ներդրողների համար, այլ նաև, որ շատ կարևոր է, կստեղծի հիմնովին նոր աշխատանքային պայմաններ շուրջ 3000 օֆիսային աշխատողի համար։ Որպես համակարգային նշանակության ֆինանսական կառույց՝ մենք պատրաստ ենք նման նախագծերին ոչ միայն ֆինանսապես աջակցել, այլև բիզնեսին տրամադրել ամենաժամանակակից ֆինանսական ծառայություններ և խորհդատվություն։ Հուսով ենք, որ Դալան տեխնոպարկի ստեղծումը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր քաղաքի և ամբողջ հանրապետության հետագա տնտեսական զարգացման համար։ Ուրախ ենք, որ այդ զարգացման մեջ Արդշինբանկն ունի իր մասնաբաժինը»։
Տեխնոպարկի շինարարությունը կավարտվի 2026 թվականին։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-18 15:50
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Արդշինբանկի նոր՝ «Սեբաստիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
-
2025-06-05 16:11
Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
-
2025-05-06 12:33
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։
-
2025-04-21 12:25
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։