ԵՊՀ-ում պայթյունից տուժած անձանցից մեկը մահացել է
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունից տուժած և ծանր վիճակում գտնվողներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնած տեղեկությունը, թե տուժածների առողջական վիճակը ծանր է, երեկվա տվյալ է։
«Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,– գրել է Ավանեսյանը:
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ:
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում պայթյուն էր գրանցվել, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Պայթյունի հետևանքով 1 մարդ տեղում մահացել էր, 3-ին տեղափոխել էին բուժկենտրոններ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.