ՀՀ ԱԳՆ․ ՀՀ-ից ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա
Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով ռուս պատգամավոր Զատուլինի կողմից հնչեցրած մտահոգությունները, որ առաջիկայում կդրվի Գյումրիից ռուսական բազան հանելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցը։
«Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- նշեց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպիսին են հիմա հայ-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով նաև տարբեր պաշտոնյաների կողմից հնչող փոխադարձ քննադատությունները։
Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում տարբեր միջոցառումներին Հայաստանի չմասնակցելուն նախարարի տեղակալն ընդգծեց՝ տարբեր ձևաչափերով և հարթակներում ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ որոշումները կայացվում են ըստ դրանց նպատակահարմարության։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.