Շուռնուխում և Որոտանում իրենց տները կորցրած բնակիչները ևս 5 ամիս կստանան 68-հազարական դրամները
Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի բնակիչները, որոնց անշարժ գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ևս 5 ամիս (օգոստոսից դեկտեմբեր) սոցիալական օգնություն կստանան: Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշմամբ 2021-ի փետրվարից մինչև 2023-ի հուլիս ամիսը՝ ներառյալ այդ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։
Այժմ ամենամսյա դրամական օգնության տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև2023-ի դեկտեմբեր:
Սյունիքի մարզպետարանի տվյալների համաձայն, աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է՝ 38 անձ:
Նախագծի ընդունման դեպքում ծրագրում ընդգրկված 38 անձի համար հինգ ամիսներին դրամական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ կլինի հատկացնել 12,92 մլն դրամ (38 x 5 x 68000=12,920.0 հազար դրամ):
Միաժամանակ առաջացել է անհրաժեշտություն ավելացնելու «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցները 1,600.0 հազար դրամով: Ավելացումը պայմանավորված է նվազագույն աշխատավարձի ավելացմամբ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.