ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Սուրեն Պապիկյան, Ալեն Սիմոնյան։ Ի՜նչ հերոսաբար նրանք հրաժարվեցին մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին։ Մենք, ասում են, հպարտ ենք։ Մենք, ասում են, նրանց երեսը տեսնել չենք ուզում, քանի դեռ չեն ասել, թե որտեղով են անցնում Հայաստանի սահմանները։ Թող, ասում են, մատով ցույց տան, թե կոնկրետ ուր են ուզում ուղարկել իրենց դիտորդներին…
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ԻՍԿ ԻՐԵՆՔ՝ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԳԻՏԵ՞Ն, ԹԵ ՈՐՏԵՂՈՎ ԵՆ, ՄԵՏՐ ԱՌ ՄԵՏՐ, ԱՆՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ։ Թե՞ ինչ-որ կասկածներ կան։ Օրինակ, «անկլավների» առումով։ Հենց նրանց, որոնց մասին Փաշինյանն ասում է, որ եթե պարզվի, թե Ադրբեջանը իրավունքներ ունի դրանց նկատմամբ, ապա դա խնդիր չէ Հայաստանի համար ճանապարհների առումով… Կամ որտեղո՞վ է անցնում սահմանը Սև լճի մոտ։ Կամ ո՞րտեղով է անցնում սահմանը Ջերմուկի մոտակա սահմանամերձ շրջաններում, որտեղ, ըստ Փաշինյանի, հայերն ու ադրբեջանցիները տեղադրված են «շաշկիաձև»: Ինչ-որ տեղ նրանց դիրքերն են առաջ եկած մերից, ինչ-որ տեղ էլ մերը՝ նրանցից։
Իսկ եթե մեր հպարտ հերոսների համար սահմանների առումով ամեն ինչ պարզ է, ինչո՞ւ են Ալիևին ընդառաջ գնում սահմանազատման հարցում։ Ինչո՞ւ Հեյդարովիչին՝ «անկլավների» նկատմամբ իր նկրտումներով հանդերձ, պարզապես չեն ուղարկում գրողի ծոցը, ճիշտ այնպես, ինչպես այսօր ուղարկում են ՀԱՊԿ-ի գծով «նախկին բարեկամներին»։
Դե լավ, ենթադրենք, թե մեր հերոսներն իրավացի են, և ՀԱՊԿ-ը շատ մեղավոր է, որ չի կարողանում մատով ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը։ Ալիևը կարողանում է, ՀԱՊԿ-ը՝ ոչ։ Ինչո՞ւ ենք ասում, որ Ալիևը կարողանում է։ Դե, ախր Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ արեց Ալիևին ցույց տալ, թե որտեղով են, ըստ Ադրբեջանի առաջնորդի, անցնում Հայաստանի սահմանները…
Բայց ենթադրենք, թե մեր հերոսներն իրավացի են, և ՀԱՊԿ-ն է մեղավոր, որ ի տարբերություն Ալիևի, որով այդչափ կողմնորոշվում է Փաշինյանը, իրոք չգիտի, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը։ Ուրեմն ինչո՞ւ քարտեզը վերցրած չգնալ Մինսկ ու սեփական մատով ցույց տալ. «Ահա, գործընկերնե՛ր, այստեղով անցնում է մեր սահմանը, իսկ այ կոնկրետ այստեղ ու այնտեղ մենք առաջարկում ենք տեղադրել ձեր դիտորդներին, որպեսզի վերջիններս կարողանան իրավիճակի մշտադիտարկում անցկացնել, դրանով իսկ նպաստել խաղաղ երկնքին մեր երկրի վերևում»։
Ոչ, չգիտես ինչու չեն գնում, քարտեզը ցույց չեն տալիս, չեն մատնանշում դիտորդների տեղակայման կետերը։ Հեյդարովիչը թույլ չի՞ տալիս։
Բայց սա էլ գլխավորը չէ։ Երևանը բոյկոտում է ՀԱՊԿ-ին։ Ի՞նչ ենք շահում դրանից։ Կարո՞ղ է թվարկված հերոսներից որևէ մեկն ուղղակի այդպես էլ ասել. «Երևանը բոյկոտում է ՀԱՊԿ-ի միջոցառումները, որպեսզի…»։ Որպեսզի ի՞նչ։ Ինչպե՞ս է դա ազդելու իրավիճակի վրա։
Չեն պատասխանի այս հարցին։ Որովհետև կարող է լինել միայն մեկ քիչ թե շատ խելամիտ պատասխան. դրա համար մեզ արտարժույթով վճարում են հենց բյուջե։ Բայց դա էլ միայն կես ճշմարտությունը կլինի։ Որովհետև ավելի շատ են վճարում բնավ ոչ դրա համար։ Ավելի շատ վճարում են նրա համար, որ երկար ու տանջալից մտորումներից հետո Փաշինյանը վերջապես «հասկացավ», որ Ալիևը իրավացի էր, իսկ ինքը սխալվում էր. Արցախը Ադրբեջան է, այլ ոչ թե Հայաստան։
Խորամուխ եղավ, «հասկացավ» և միջազգային օրակարգից հանեց Արցախի կարգավիճակի խնդիրը, որն Արևմուտքի համար անպետք գլխացավանք էր։ Իսկ հիմա ամեն ինչ այնքա՜ն «հաջող» լուծվեց, ուստի կարելի է եվրո-բանկետներում բաժակաճառեր արտասանել Հայաստանի մերօրյա հերոսների պատվին… Դե, և պարբերաբար դրամական ողորմություններով թեթևացնել «հերոսների» խնդիրը՝ փակելու նրանց բերանները, ովքեր դեմ են նման հանգուցալուծմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.