ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՆԱԿՎԱՐՁԵՐԸ ՇԱՏ ԹԱՆԿ ԵՆ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՊՐՈՒՄ ՇԻՐԱԿՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ
Նոյեմբերի 16-ի դրությամբ Շիրակի մարզի հյուրանոցներում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ չեն ապրում։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Շիրակի մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին պետ Կարեն Բադիշյանը։
Նրա խոսքով` մինչ Շիրակի մարզ եկած արցախցիների մեծ մասին` 90 տոկոսին, հաջողվել է գտնել հարմար բնակարան Գյումրիում, որոշ ընտանիքներ, չգտնելով համապատասխան ազատ բնակարան կամ բնակարանային բարձր վարձավճարի պատճառով, լքում են մարզը։ Գյումրիում, վերջին շրջանում, բնակարանների գները կրկնակի, որոշ դեպքերում էլ եռակի բարձրացել են։
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` նոյեմբերի 15-ից հետո, հյուրանոցներում կամ պետության կողմից հատկացված հատուկ կառույցներում մնացող ընտանիքները չեն ստանա պետության կողմից հատկացված կեցության վարձավճարը։
Բադիշյանը տեղեկացրեց, որ չնայած հյուրանոցները դատարկվել են, Գյումրի ԲԿ-ի մասնաճյուղերից մեկում՝ նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում, նոյեմբերի 16-ի դրությամբ, 26 անձ է շարունակում ապրել։
«Բնակարան դժվարանում են գտել հիմնականում մեկ կամ 2 հոգանոց ընտանիքները՝ վարձավճարների բարձր լինելու պատճառով։ Պետությունը մեկ անձի վարձավճարի համար փոխհատուցում է տալիս 40 հազար դրամ, իսկ այս գումարով Գյումրիում դժվար է բնակարան վարձակալել։ Նրանց հարցը այս պահին մնում է»,-ասում է պատասխանատուն` վստահեցնելով, որ խնդիրը ներկայացվել է համապատասխան գերատեսչություններին։
Մինչև նոյեմբերի 1-ը Ռիմա Պողոսյանի բազմանդամ ընտանիքը ապրում էր Շիրակի մարզի Թորոսգյուղ ճամբարում, որը ֆինանսավորվում էր Հայկական Կարիտասի կողմից։ Շիրակի մարզում մատչելի բնակարան չգտնելու պատճառով ընտանիքը տեղափոխվել է Գեղարքունիքի մարզի գյուղ Գեղամավան։ «Շիրակում վարձով բնակարանների գները շատ էին թանկացել՝ 150-300 հազար դրամի էր հասնում, իսկ այստեղ՝ Գեղամավանում, սեփական տուն է՝ իր բոլոր հարմարություններով՝ սանհանգույցով, գազով ու տնամերձով՝ ամսական 70 հազար դրամ է»,-ասում է տիկին Ռիման։
Եթե Գյումրիում բնակարանների գները բարձրացել են, նույնը չի կարելի ասել Շիրակի ծայրամասային գյուղական բնակավայրերի մասին, սակայն այս պարագայում էլ մարդիկ հրաժարվում են գնալ այդ գյուղեր մի քանի պատճառով՝ ցուրտ եղանակի և մարզկենտրոնից հետո գտնվելու։ «Խնդիրը նաև նրանում է, որ որոշ գյուղական բնակավայրեր Աշոցքում, Ամասիայում գազաֆիկացված չեն՝ ջեռուցումն այլ ձևով են ապահովվում։ Իսկ թափուր աշխատատեղերը, մանկապարտեզները, բուհերը կամ դպրոցները հիմնականում մարզկենտրոնում են, ու մարդկանց Գյումրիում իրենց կեցությունը գտնելն ավելի նպատակահարմար է»,-ասաց Կարեն Բադիշյանը։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ եթե Գյումրիում պետության տված գումարներով արցախցիները տնտեսումներ չեն ունենա, գյուղական համայնքներում կունենան՝ վարձավճարների տարբերությունը հաշվի առնելով։
Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։ Նրանցից 3010-ը՝ 724 ընտանիք,Գյումրիում են:
Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 11:59
Бывают ситуации, когда что-то идет не по плану. Бывает, когда вообще все идет не по плану, а бывает так, что и плана не бывает вовсе. Судя по происходящему вокруг переговоров Еревана и Баку по нормализации отношений, у Армении нет плана, и премьер Никол Пашинян действует сообразно «курсу дня».
-
2025-03-18 11:53
Сразу после заявлений о завершении так называемых «переговоров» по «мирному соглашению» практически на всех азербайджанских медиа-платформах различные государственные и политические деятели выдвигают дополнительные требования (очевидно, что за этим стоит азербайджанская власть).
-
2025-03-18 11:53
Подача природного газа в Армению временно приостановлена в связи с необходимостью проведения аварийно-восстановительных работ на территории Грузии, сообщает пресс-служба "Газпром Армения".
-
2025-03-18 11:52
Граждане имеют право оспорить преступные решения властей об отзыве международных исков Армении против Азербайджана в суде, написал в соцсети бывший госминистр Нагорного Карабаха Артак Бегларян, отвечая на заявления спикера парламента Алена Симоняна.