«Հրապարակ». Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ռոտացիան ավարտվում է, և թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ` իր առջև դրված առաջադրանքներն իրականացնելու։
Թե ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, որտեղ չկա արցախահայություն, որի պաշտպանությանն էին կոչված նրանք, պարզ չէ։ Ռուս-ադրբեջանական առևտրի շրջանակներում ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2020-ին Արցախ մտած ռուս զինվորականները շարունակեն մնալ այնտեղ:
Սակայն ուշագրավ է, որ մեզ տեղեկություններ հասան, որ ռուս խաղաղապահները շարունակում են Արցախ մեկնել Հայաստանով` Ստեփանակերտ մեկնող ռուս զինծառայողներից մեկից տեղեկացանք, որ նրանք իջել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղևորվել Արցախ: ՌԴ խաղաղապահների զորախմբի ծառայության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն ՀՀ ՊՆ մեր աղբյուրը հաստատեց․ «Ռուս խաղաղապահները Երևանից են գնում Արցախ, ինչպես միշտ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 13:57
Россия убедилась в настрое Азербайджана продолжать многоплановое сотрудничество с РФ и выстраивать союзнические отношения. Об этом заявила председатель Совета Федерации Валентина Матвиенко, передает РИА Новости.
-
2025-03-18 13:56
Следственный комитет Армении возбудил уголовное дело после сообщений об избиении выходца из Нагорного Карабаха полицейскими в Ванадзорском отделе. Об этом сообщили Sputnik Армения в пресс-службе СК.
-
2025-03-18 13:01
Интервью с юристом с Сирануш Саакян, представляющей в ЕСПЧ интересы удерживаемых в Азербайджане армянских военнопленных.
-
2025-03-18 12:57
Центробанк Армении оставил ключевую ставку на уровне 6,75%. Решение об этом было принято на сегодняшнем заседании совета ЦБ.