Արամ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՄԵԶ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԵՎ ՀԵՌԱՏԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Իմ այցը Վաշինգտոն ես սկսեցի նոյեմբերի 6-ին, և վերջին 15 օրերի ընթացքում իմ ուղերձներում, ելույթներում և հանդիպումներում անդրադարձել եմ Հայ Եկեղեցու առաքելության և մեր համայնքների վերակազմավորման անհրաժեշտության հետ կապված հարցերին ու մարտահրավերներին: Այս հարցերը քննարկելիս ես ընդգծել եմ նորացման բացառիկ կարևորությունը։ Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Թույլ տվեք սա իրատեսորեն ձևակերպել. մենք չենք կարող շարունակել մեր եկեղեցական և հասարակական կյանքը առանց դրանք ներգրավելու նորացման գործընթացում, որը քննադատական վերագնահատում է ենթադրում:
Իմ առաջին դիտարկումը կապված է գլոբալիզացիայի հետ։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գերակշռում է գլոբալիզացիան։ Գլոբալիզացիան համակարգ է, աշխարհայացք, ապրելակերպ։ Դա մշակույթ է, որը ներթափանցում է մեր կյանքի բոլոր ասպեկտների՝ անհատական և սոցիալական, մեր մտքերի ու արարքների, նույնիսկ մեր ինքնաըմբռնման մեջ: Գլոբալիզացիայի նկատմամբ մեր մոտեցումը պետք է լինի ոչ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ: Հարցն այն է, թե ինչպես մենք կարող ենք ստեղծագործաբար փոխգործակցել գլոբալիզացիայի հետ և միևնույն ժամանակ պահպանել այն արժեքները, որոնք ապահովում և ամրապնդում են մեր ինքնությունը:
Երկրորդ դիտարկումս վերաբերում է մեր եկեղեցուն. Հայ եկեղեցին քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է։ Արագ և արմատապես փոփոխվող աշխարհում եկեղեցու նորացումն այլևս տարբերակ չէ, այլ անհրաժեշտություն: Նորացումը պարզապես եկեղեցու որոշ ասպեկտների փոփոխություն կամ վերակառուցում չէ: Նորացումն, ըստ էության, մեր եկեղեցին վերածում է 21-րդ դարի եկեղեցու՝ արձագանքելով նոր իրողություններին և մարդկանց ակնկալիքներին: Այն եկեղեցին վերածում է կենդանի իրականության՝ վկայողվ և ծառայող։
Երրորդ դիտարկումս վերաբերում է մեր, մեզ որպես համայնք, ըմբռնմանը: Ո՞վ ենք մենք։ Այս հարցը կարող է մի փոքր տարօրինակ թվալ, բայց սա կարևոր հարց է։ Արդյո՞ք, հայեր ենք, որ ապրում ենք ԱՄՆ-ում։ Արդյո՞ք, ամերիկանացված հայեր ենք։ Ես ուսանող էի այստեղ՝ Նյու Յորքում, երբ 1976 թվականին Միացյալ Նահանգները նշում էր իր անկախության երկուհարյուրամյակը: Սա առիթ դարձավ, որ շատ համայնքներ վերահաստատեն իրենց յուրահատուկ ինքնությունը: Լավ հիշում եմ Ալեքս Հեյլիի հեղինակած «Արմատներ» գիրքը: ԱՄՆ-ն էթնիկ և կրոնական բազմազանության երկիր է, և այդ բազմազանությունը միավորողը ամերիկյան ընդհանուր արժեքներն են: Մենք ԱՄՆ-ի համայնքներից մեկն ենք և, հետևաբար, պետք է հպարտանանք մեր ինքնությամբ, ինչպես մյուս համայնքները։ Մենք պետք է հստակ տարբերակենք ինտեգրումը և ձուլումը։ Մենք, իհարկե, կողմ ենք ինտեգրմանը` լինելով ամերիկյան հասարակության անբաժանելի մասը։ Մենք դեմ ենք ամերիկյան հասարակությանը բնորոշ այս «հալոցային կաթսայում» ձուլվելուն։
Որպես ազգ, մենք մեր նորագույն պատմության վճռական փուլում ենք: Հայաստանում և Սփյուռք-Հայաստան հարաբերություններում տիրում է անորոշություն, լարվածություն և բևեռացում։ Արցախյան ողբերգությունից հետո Հայաստանը ենթարկվում է նոր վտանգների։ Որպես սփյուռք, մենք չենք կարող անտարբեր մնալ։ Մենք կոչված ենք ճանաչելու առաջացող աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք, ցավոք, Հայաստանի օգտին չեն։ Թուլ տվեք պարզաբանել։ Մենք չենք կարող շարունակել նույն ոգով, կրկնվելով, անցյալը ներկայում ապրելով և մեր կյանքում առաջնորդվելով կարգախոսներով։ Մենք պետք է իրատես լինենք։
Մեզ պետք են խարիզմատիկ և հեռատես առաջնորդներ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, որոնք ունակ են ճանաչել ժամանակի նշանները և ըստ այդմ առաջնորդել մեր հայրենիքն ու ազգը՝ ղեկավարվելով մեր ազգի բարձրագույն արժեքներով և շահերով։
Մենք պետք է նոր ռազմավարություն մշակենք մեր հայրենիքի և սփյուռքի առջև ծառացած նոր մարտահրավերների և հանգամանքների համար:
Մենք պետք է ազատվենք լճացած մտածելակերպից, դոգմատիկ մոտեցումներից ու կարծրատիպերից, որոնք գերիշխում են մեր ընկալումներում և գործողություններում, և մշակենք նոր ռազմավարություններ ու մեթոդոլոգիաներ, որոնք համահունչ են ձևավորվող իրողություններին և հիմնված են մեր ազգի իդեալների վրա։
Վստահ եմ, որ մեր երիտասարդներն իրենց ստեղծագործ մտքով և հեռատես տեսլականով կարող են առանցքային դեր խաղալ ավելի լայն տարածությունների, նոր հորիզոնների համար մեր ազգի ու հայրենիքի բացահայտման գործում»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.