Последние новости

Գլխավոր քարտուղար․ Հայաստանը եղել և մնում է ՀԱԿՊ դաշնակիցը

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, իմաստ չկա կտրուկ եզրակացություններ անել այն պատճառով, որ Երևանը չի մասնակցում Մինսկի նստաշրջանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։

«Իմ կարծիքով՝ իմաստ չունի այս իրավիճակից [Հայաստանի պատվիրակության բացակայությունից] ինչ-որ կտրուկ եզրակացություններ անել։ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Սրանով, ես կարծում եմ, ամեն ինչ ասված է»,- նշել է նա։

«Որքան հայտնի է [ՀԱՊԿ] քարտուղարությանը, Հայաստանի պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել,- նշել է նա։- Համենայն դեպս, դա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ազդել չի կարող որևէ այլ պետություն կամ կազմակերպություն։ ՀԱՊԿ-ն հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը որպես կազմակերպության լիիրավ անդամի»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ