ՀՀ պետպարտքը արժույթով և դոլարով 2023թ. 9 ամսում ավելացել է 6,4 տոկոսով
2023թ. 9 ամիսների արդյունքներով Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Նրա խոսքով՝ երկրի պետական պարտքը արժույթով և դոլարով 9 ամսում ավելացել է 6,4 տոկոսով։ «Այն ավելացել է համամասնորեն, քանի որ փոխարժեքը, ըստ էության, այնքան էլ չի տատանվել նախորդ տարեվերջի համեմատ։ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ պետական պարտքն ավելացել մոտ 7 տոկոսով։ Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ։ Նախորդ տարվա վերջի 4 տրլն 186,7 մլրդ դրամի համեմատ կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ։ Արտաքին պարտքը կազմել է 2 տրլն 354 մլրդ դրամ, ներքինը՝ 1 տրլն 890 մլրդ դրամ»,- նշել է Սիրունյանը։
Դոլարով արտահայտված՝ պետական պարտքը 2023թ. 9 ամսում կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար։ Կառավարության պարտքը կազմել է 10 մլրդ 790 մլն դոլար, իսկ ԿԲ պարտքը՝ 531 մլն դոլար։
Ըստ փոխնախարարի՝ պետական պարտքի գծով բոլոր կողմնորոշիչները ընդհանուր առմամբ պահպանվել են։ Միջին տոկոսադրույքը անցած տարեվերջի համեմատ ավելացել է 0,7 տոկոսային կետով։ Ընդհանուր առմամբ, պետական պարտքի կառավարման տեսակետից Հայաստանը գտնվում է սահմանված նորմատիվների սահմաններում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.