Լավրով․ ԱՄՆ-ն ակտիվացնում է իր ՀԿ-ները Կենտրոնական Ասիայում և նախկին ԽՍՀՄ տարածքում
ԱՄՆ-ն, առաջ մղելով հասարակական կազմակերպությունների (ՀԿ)՝ որպես ազդեցության գործիքների գաղափարը, ակտիվորեն փորձում է դրանք ներդնել հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հազարավոր հասարակական կազմակերպություններ է ստեղծել, որոնցից մի քանի հարյուրավորներն աշխատում են հետխորհրդային տարածքում, հատկապես շատ՝ Հայաստանում, հատկապես շատ՝ Ղրղզստանում»:
«Փորձում են դրանք Կենտրոնական Ասիայի այլ երկրներում ևս ակտիվորեն ներդնել։ Դրանք միայն շատ պայմանական կարելի է ոչ կառավարական անվանել»,-հավելել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հիմնադրամներից շատերը 90 տոկոսով ֆինանսավորվում են Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որն ամերիկյան բյուրոկրատիայի մաս է կազմում, և բյուջեից գումարներ են ստանում: «Նրանց գիծը կայանում է նրանում, որ ուղղակիորեն ազդեն այն երկրների գործընթացների վրա, որտեղ գործում են այդ հասարակական կազմակերպությունները», -ընդգծել է նախարարը:
Ուրիշ ինչ թեմաներից է խոսել Լավրովը
Միջազգային ասպարեզում առկա իրավիճակը չարժե երկրորդ սառը պատերազմ անվանել. սկզբունքային տարբերությունը հավաքական Արևմուտքի երկրների ձգտումն է՝ ոչնչացնել միջազգային հավաքական անվտանգության համակարգը և օգտագործել Ուկրաինան Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման համար։
Հիմա ժամանակը չէ, որ Ռուսաստանը մտածի` ինչպես վերականգնել հարաբերությունները Եվրոպայի հետ, պետք է մտածել` ինչպես դադարեցնել տնտեսության կախվածությունը նրա քմահաճույքներից։
Մոսկվան չի փակի դուռը պատմական Արևմուտքում սթափ մտածող խաղացողների համար։ Ռուսաստանը Եվրոպայում նվաճողական ծրագրեր չունի։
Հակառուսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության ավարտից հետո հավանաբար կմնան. «Նրանք (Արևմուտքում) ասում են, որ երբ ամեն ինչ վերջանա, իսկ նրանք ուզում են ամեն ինչ սուսուփուս ավարտել, խորամանկորեն։ Սառեցնել, ժամանակ շահել, ինչպես եղավ Մինսկի համաձայնագրերի դեպքում, կրկին զինել Կիևի նացիստական ռեժիմը և շարունակել իրենց ագրեսիան (հիբրիդային կամ ոչ հիբրիդային) ՌԴ-ի դեմ։ Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ասում են, որ ամեն ինչ կավարտվի, պատժամիջոցների մեծ մասը կշարունակվи»:
ԵԱՀԿ-ին դեռ կարելի է փորձել «փրկել» որպես երկխոսության հարթակ, բայց շանսերը մեծ չեն։
Աշխարհում դոլարից հեռացում է նկատվում, Հնդկաստանն ու Չինաստանն ընդունել են ներկայիս տնտեսական համակարգից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության ազդանշանը։
ՌԴ-ն ակնկալում է, որ հաջորդ տարի ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարներին միասնական վճարային համակարգերի վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.