Ավտոմեքենաներ ներկրողները բողոքի ակցիան են իրականացրել նախագահական նստավայրի դիմաց
Ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական բողոքի ակցիան են իրականացրել նախագահական նստավայրի դիմաց (Բաղրամյան 26):
«American global group» ավտոներկրող ընկերության հիմնադիր Վարդան Օնանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք խնդրում են պատկան մարմիններից, որպեսզի հապճեպ ուժի մեջ չմտնի Հարկային նոր օրենքը, որով իրենք պետք է պարտադիր ունենան 20 տոկոս շահույթ և դրանից 18 տոկոս վճարեն շահութահարկ և ԱԱՀ։
«Բոլորս փաստի առաջ ենք կանգնում, նաև այն հազարավոր հաճախորդները, որոնք մեքենա ներմուծող ընկերությունների հետ պայմանագրեր ունեն կնքած և սպասում են իրենց մեքենաններին։
Մեզ պարտադրում են մեր ներկրած ավտոմեքենաներից 20 % եկամուտ ունենալ, որից շահույթ տանք, բայց վստահաբար՝ այս ընկերությունները 20 % եկամուտ գործարքներից չեն ունենում։ Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց մեքենաներին են սպասում, սա հակասահմանադրական օրենք է»,- նշեց նա։
Ավտոներկրող ընկերության տնօրենը հայտնեց, որ գրություն են պատրաստել, որը հանձնելու են ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրանքով, որ չստորագրի և չվավերացնի օրենքը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 14-ին:
Ավելի վաղ ավտոներկրողները բողոքի ակցիաներ էին անցկացրել Կառավարության և ՊԵԿ-ի շենքերի դիմաց։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Ըստ նոր օրենքի` նրանք պետք է ունենան 20 % շահույթ և դրանից 18 % վճարեն շահութահարկ և ԱԱՀ։
Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.